Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

ՈՒժեղների և թույլերի հարաբերություններում որոշակիորեն առկա է բարոյականության պրոբլեմ

ՈՒժեղների և թույլերի հարաբերություններում որոշակիորեն առկա է բարոյականության պրոբլեմ
31.01.2026 | 17:47

Եթե մեծը տեղի ունեցած անհաջողության մեղքը փորձում է երեխայի վրա դնել, ուրեմն, ինչ-որ բան այն չէ։

Եվ եթե դա էլ ուղեկցվում է ընտիր դեմագոգիայով, թե՝ ամեն մեկն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի, և ես չեմ խառնվում երեխայի գործերին, կասկածում ես՝ այս բանն ասողը շահագրգիռ հարազա՞տ է, թե՞ ծածուկ նպատակ ունեցող օտար։

Հնարավոր է, որ բարոյականությունն անմիջական ուժ չունի տվյալ պահին որոշումների վրա ազդելու համար, բայց այն կարող է բարձրանալ մինչև ուժի մակարդակ՝ հաջորդ որոշումները կայացնելու ժամանակ։

Տևականորեն այս հանգամանքը անտեսելը, այսինքն, բարձր մակարդակի որոշումներ կայացնելիս բարոյականության սկզբունքը լրիվ անտեսելը, հապաղումով կարող է ունենալ ընդհուպ մինչև աշխարհաքաղաքական, հաճախ շատ ուշացած, բայց լուրջ հետևանքներ։

Ասենք, հարյուրամյակներ կեղեքված գաղութների ներկա վերաբերմունքի մեջ այս հանգամանքի առկայությունը դեպի նախկին մետրոպոլիաները, որը կարող է ստանալ ուշացած վրեժի տեսք։

Օրինակ, ասենք, ինչպիսի՞ն կլինի այս հանգամանքի արտացոլումը օրեցօր աճող ազդեցիկություն ունեցող Հնդկաստանի վերաբերմունքը ժամանակին սիփայիներին թնդանոթի բերանին դնող ու կրակող և ներկայում թուլացման ճանապարհը բռնած Բրիտանիայի նկատմամբ։

Ընդհանրապես, ուժեղների ու թույլերի հարաբերություններում որոշակիորեն կա բարոյականության պրոբլեմը, որը հիմնականում պայմանավորված է ուժեղ կողմի մենթալիտետային առանձնահատկություններով, և որի հետևանքները ի հայտ են գալիս պատմական տեսակի ժամանակային հապաղումով։

Սա մի հանգամանք է, որը ներկա աշխարհաքաղաքական տրանսֆորմացիայի պայմաններում հստակորեն կարող է երևալ Գլոբալ Հարավի և Արևմուտքի նոր կառուցվող հարաբերություններում, ինչպես նաև խոշոր տնտեսաքաղաքական տեսակի նոր բլոկային քաղաքականության իրականացման պրոցեսում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 173

Մեկնաբանություններ