Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել ՔՊ-ի վարչության նիստում, ինչպես նաև կուսակցության խորհրդարանական խմբակցությունում։
Նախարարը հավելել է, որ դրա հրապարակման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը, մտավախություն ունենալով, որ հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն որպես իշխանություն չեն վերարտադրվի, նրանց շտապեցնում է ընդունել նոր Սահմանադրությունը, որի մեջ չկա Հայաստանի Անկախության հռչակագիրը։
Ոսկան Սարգսյան