«Թրիքի արժեք անգամ չունի այն իշխանությունը, որը չի կարող պաշտպանել իրեն»։
Լենին
Հայաստանի իշխանությունն ունի՞ իրեն պաշտպանելու, այն է՝ վերարտադրվելու կարողություն:
Լինենք ռեալիստ:
Այո, ունի: Ու բացարձակ կապ չունի, թե ընդդիմությունը առանձին -առանձին կգնա այդ ընտրությանը, թե մեկ միասնական թեկնածուով՝ միավորված:
Ինչու՞ եմ այդպես մտածում:
Նախ՝ հունիսի 7-ի ընտրությունները լինելու են ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հետխորհրդային հանրապետությունների պատմության ընթացքում ամենասկանդալային, ամենաաղմկահարույց, ամենացինիկ ընտրական գործընթացն ունեցող ընտրությունները:
Ու դա սկսվելու է հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու պահից սկսած:
Իզուր չէ, որ ծամոնի նման ծամվում է «հիբրիդային պատերազմ» հասկացությունը:
ԿԸՀ -ն, «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարելու պատրվակով, ոչ միային կուսակցություններ է դուրս թողնելու ընտրական պայքարից, այլև ցանկացած ցուցակից հանելու է անհատ գործիչների։
Ցուցակները ֆիլտրվելու, ստերիլացվելու են:
Ու բողոքելու տեղ չկա: Եվրոպան 15 միլիոն է հատկացնում: Պետք է չէ՞ արդարացվի:
Իսկ ցանկացած միտինգ, բողոքի ակցիա, դիտարկվելու է որպես բռնության ակտ ԿԸՀ-ի դեմ ու ճնշվի:
Իշխանությունը ընտրազանգվածի խնդիր չունի, անկախ նրանից մասնակիցների տոկոսը փոքր կլինի, թե մեծ:
Չունի, որովհետև իշխանության ունեցած տրադիցիոն զանգվածին, իշխանական էլիտա, յառի նիկոլականներ, աղանդավորներ և այլն, Վենսը ցուցում տվեց ԿԲ-ին ապահովել իշխանության հաղթանակը:
Իչպես է ապահովելու՞, շատ պարզ, խոշոր գործատուներին պարտադրելով:
Իշխանությունը ծովային մղոնով առաջ է ընդդիմությունից:
Գուցե ընդդիմությունը հույսը դնում է հետընտրական զարգացումների, ընտրության արդյունքները չընդունելու, բողոքի հուժկու ալիք բարձրացնելու վրա՞:
Դրա համար էլ գոյություն ունի ՀԱՊԿ -ի արագ արձագանքման զորամիավորումը, որը
ստեղծվել է, երբ Հայաստանն էր նախագահում ՀԱՊԿ -ում: Ստեղծվել է հենց նման դեպքերի համար:
Ուրեմն, Ի՞ՆՉ ԱՆԵԼ:
Կա մի ճանապարհ, հասնել Հայաստանի Հանրապետության Ազգային Միասնության
Կառավարության ստեղծմանը:
Իշխանության և ընդդիմության համատեղ կառավարություն:
Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ 6-րդի առաջարկով ստեղծվեց թորիների ու լեյբորիստների միասնության ազգային կառավարությունը Անգլիայում:
Մենք Գեորգ թագավոր չունենք: Մեր «թագավորը» ժողովուրդն է:
Այսօրվանից պետք է ժողովրդին պատրաստել նման պահանջ առաջադրելուն:
Իսկ մնացածը բառեր են, բառեր, բառեր, բառեր ,-ինչպես կասեր Դանեմարքայի արքայազն Համլետը։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ