«ՈՒկրաինան ոչինչ չի արել Իրանի հարցում։ Այն ամենը, ինչ Զելենսկին ասել է մեզ օգնելու մասին, զուտ քաղաքական նպատակներով է, պարզապես փիառի համար։ Նրանք ոչինչ չեն արել»,- MS NOW-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ Զելենսկու հետ ավելի դժվար է գործ ունենալը, քան՝ Պուտինի։               
 

Ինչու՞ է կարծում, որ մարդիկ այսօր մոռացել են իր երեկվա ասածները

Ինչու՞ է կարծում, որ մարդիկ այսօր մոռացել են իր երեկվա ասածները
21.03.2026 | 14:03

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին անընդհատ թվում, թե հայ ժողովրդին երբ ուզի, ինչպես ուզի, ինչքան ուզի՝ կարող է խաբել:

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին թվում, որ անվերջ կարող է ասել մի բան, անել լրիվ հակառակը, և մարդիկ պարտավոր են հավատալ իր կործանարար հեքիաթին:

Ինչու՞ այսօր, ոչ մի պետության ղեկավար չի վստահում այլ պետության հայտարարություններին և փնտրում է իրական երաշխիքներ, իսկ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացուն «ստիպում է», հավատալ Իլհամ Ալիևի մերկ խոսքերին կամ թղթի կտորին:

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփը կասկածում և անվստահություն հայտնում իր ՆԱՏՕ-ական դաշնակիցներին, իսկ Նիկոլ Փաշինյանն անվերապահ վստահում է Իլհամ Ալիևին:

Ինչո՞ւ է իր կառավարման ընթացքում չորս կորստաբեր պատերազմներում պարտված Նիկոլ Փաշինյանը կարծում, որ ինքը «խաղաղություն» է բերելու, իսկ ընդդիմադիրները՝ պատերազմ:

Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանին թվում, թե քարոզչությամբ կարելի է որևէ ազգի ներկայացուցչի վերածել մանկուրտի՝ ստիպելով նրան մոռանալ հայրենիքը, անցյալը, պատմությունը, ազգային արժանապատվությունը, սրբությունները, հաղթանակները, հոգևոր ժառանգությունն ու ինքնությունը:

Ընդհանրապես, ինչու՞ է նա կարծում, որ մարդիկ այսօր մոռացել են իր երեկվա ասածները:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 180

Մեկնաբանություններ