«ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ կապված Մերձավոր Արևելքում մեր հակամարտության լիակատար և վերջնական կարգավորման հետ։ Ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նախատեսված բոլոր ռազմական հարվածները հնգօրյա ժամկետով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։               
 

Թվերն ավելի խոսուն են, քան իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 7

Թվերն ավելի խոսուն են, քան  իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 7
13.11.2025 | 19:09

Սկիզբը՝ այստեղ

Դիտարկում 6․ Ժողովրդագրական լուռ շոկ․ «բարձր աճող» տնտեսության ֆոնին (երբ թվերով աճ ունենք, բայց երեխաների քանակը՝ նվազում)

2025թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 3,090․5 հազար մարդ։ Թվով՝ փոքր աճ։ Բայց այս աճի մեծ մասը պայմանավորված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառմամբ, ոչ թե բնական վերարտադրությամբ։

Միևնույն ժամանակ՝ ծնունդների թիվը կրճատվել է շուրջ –5%, բնական աճը նվազել է մոտ 22․5%, ամուսնությունների քանակը պակասել է, իսկ ամուսնալուծությունների հարաբերակցությունը հասել է յուրաքանչյուր 1000 ամուսնության դիմաց 353 ամուսնալուծության։ Սա խոսում է շատ ավելինի, քան պարզապես վիճակագրական տատանումների մասին։

Մարդիկ ավելի քիչ են վստահ վաղվա օրվա հանդեպ, ավելի քիչ են պատրաստվում մեծ ընտանիքի, ավելի հաճախ են հայտնվում սոցիալ-հոգեբանական և ֆինանսական ճգնաժամի մեջ։

Երբ կառավարությունը հայտարարում է՝ «տնտեսությունն աճում է», բայց նույն պահին երկրի բնածին աճը սահում է դեպի զրոյական մակարդակ, երբ տնտեսական ցուցանիշների ֆոնին երեխաների թիվը նվազում է, սա այլևս ոչ թե սոցիալական, այլ ազգային անվտանգության հարց է։

Ոչ մի տնտեսական աճ արժեք չունի, եթե այն չի վերածվում կյանքի, եթե երկիրը չի կարողանում վերարտադրել սեփական բնակչությունը, եթե ընտանիքը դառնում է ոչ թե հասարակության հիմք, այլ սոցիալական ռիսկի օջախ։

Ժողովրդագրությունը՝ դա տնտեսության հայելին է։ Եվ եթե հայելին ցույց է տալիս դատարկվող երկիր, ապա առաջին հերթին պետք է փոխել ոչ թե թվերը, այլ կառավարումն ու քաղաքականությունը։

Շարունակելի

Դավիթ Անանյան

#ԹվերիԵտևում #ՀայաստանիՏնտեսություն

Դիտվել է՝ 6491

Մեկնաբանություններ