Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Հայաստանում դեռևս միակ միասնական արժեքը ՀՀ դրամն է

Հայաստանում դեռևս միակ միասնական արժեքը ՀՀ դրամն է
06.12.2025 | 15:12

Էսօր Հայաստանը գտնվում է մի իրավիճակում, երբ փաստացի առկա է երկու Հայաստան՝ «իրական» և պատմական, կա երկու պատմություն՝ «Հայաստանի» և «Հայոց»։ Եկեղեցում էլ ունենք երկու իրականություն՝ «տիրանադատ» եպիսկոպոսներ ու արժանապատիվ Սրբազաններ (որից չորսը կալանավորված են)։ Ավելին ասեմ՝ բանը հասել է նրան, որ մարդիկ կնունքի կամ հարսանիքի ժամանակ քահանայից անգամ ճշտում են՝ իրակա՞ն քահանա է, թե՞ «արենդով»։

Շարունակեմ. շուրջբոլորս բևեռված հասարակություն է՝ սովորական մարդիկ բաժանված են «սև» ու «սպիտակի», լրագրողներն են տարբեր հոսանքների, մշակութային գործիչների, մտավորականների, սպորտսմենների, դաժե թամադաների մասին՝ էլ չասեմ: Մի խոսքով, ամենուր սրանք երկփեղկել են, չկա ոչ մի ընդհանուր բան:

Էս ամենից հետո գալիս եմ մի պարզ եզրահանգման․ Հայաստանում դեռևս միակ միասնական արժեքը ՀՀ դրամն է, որը свой–чужой չի ճանաչում՝ առայժմ (լուրջ կասկածներ ունեմ էս մասով)։ Չնայած, ոնց հասկանում եմ, բանկերն էլ կարծես այդ թեման նկատի են ունեցել․ ամեն մեկը իր համար արդեն կրիպտո ունի, որ կտրուկ շրջադարձերի դեպքում կարողանան իրենք իրենց ապահովագրել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2419

Մեկնաբանություններ