«ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ կապված Մերձավոր Արևելքում մեր հակամարտության լիակատար և վերջնական կարգավորման հետ։ Ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նախատեսված բոլոր ռազմական հարվածները հնգօրյա ժամկետով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։               
 

Հարա՛մ լինի քո ամենօրյա կերածը, եթե դու տարեցներին զրկում ես ուտելիքից

Հարա՛մ լինի քո ամենօրյա կերածը, եթե դու տարեցներին զրկում ես ուտելիքից
07.12.2025 | 12:25

Հարգելի տարեցներ, 10400 դրամը ինչ կտա թոշակառուի՞ն։

Եկեք հանգիստ քննարկենք՝ ըստ ապրանքների գների։

Միս՝ տավարի։

Կիլոգրամի գինը՝ 4000 դրամ։

Այսինքն, էս խաբեբան չի պատկերացնում՝ թոշակառուն միս ուտելու իրավունք ունի՞։

Ելնելով այս խաբեբայի նախկին մտքի գոհարներից՝ կարելի է մեջբերել, որ միս չկա՝ խառը կանաչի կերեք։

Ա՛յ, հարամ լինի քո ամենօրյա կերածը, եթե դու տարեցներին զրկում ես ուտելիքից։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2527

Մեկնաբանություններ