«ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ կապված Մերձավոր Արևելքում մեր հակամարտության լիակատար և վերջնական կարգավորման հետ։ Ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նախատեսված բոլոր ռազմական հարվածները հնգօրյա ժամկետով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։               
 

Պառակտված հասարակությունը չի կարող ազատվել մտավոր ու ֆիզիկական աղքատության ճիրաններից

Պառակտված հասարակությունը չի կարող ազատվել մտավոր ու ֆիզիկական աղքատության ճիրաններից
29.10.2025 | 17:20

Հետամնաց և առաջադեմ ու զարգացող հասարակությունները իրարից տարբերվում են նրանցում մարդկանց փոխադարձ հավատով ու վստահությամբ։

Հետամնաց ու, որպես կանոն, պառակտված հասարակություններում մարդիկ չեն հավատում ու վստահում միմյանց, որից տուժում է ամեն ինչ, և նման հասարակությունը չի կարողանում ազատվել մտավոր ու ֆիզիկական աղքատության ճիրաններից։

Իսկ առաջադեմ ու զարգացող հասարակություններում, փոխադարձ հավատի ու վստահության պայմաններում, մարդու խոսքը փաստաթղթի ուժ ունի՝ իր բոլոր դրական հետևանքներով։

Բայց, մյուս կողմից էլ, պառակտված հասարակությունն ավելի հեշտ կառավարելի է, և հենց դրա համար էլ պառակտվածությունն ու աղքատությունը, ձեռք-ձեռքի տված, արգելակում են հասարակության զարգացումը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6535

Մեկնաբանություններ