Իհարկե սովետի ժամանակ պարտադրվող աթեիզմի համառ քարոզը մեզանում էլ է իր խորը արմատները ձգել:
Մեզանում էլ.
* իհարկե կան Աստծո լույսը տեսած խորը հավատացյալներ,
* կան իրենց կյանքում հավատը գնահատող, հավատով շարժվող քրիստոնյաներ,
*բավական շատ կան միգուցե ասող, եկեղեցիներում մոմ վառող տատանվողներ,
*իհարկե կան նաև համոզված աթեիստներ և շատ ու շատ ցավալի է,
* որ կան անհավատներ, որոնք դիտմամբ, միտումնավոր ձևացնում են, որ իրենք խորը հավատով լեցուն Հայ քրիստոնյաներ են:
Թե որ դասին է պատկանում կաթողիկոսը և նրա դեմ դուրս եկած եպիսկոպոսները՝ դեռ մի կողմ թողնենք:
Գործի բերումով ես վաղուց գիտեմ Նիկոլ Փաշինյանին: Գիտեմ՝ որտեղ ինչ է սովորել: ՈՒմ հետ է շփվել: Ինչի համար որտեղ ինչ է խոսել, ինչ է գրել:
Գիտեմ, որ Աստվածաշունչը գոնե ձևի համար չի էլ թերթել: Եվ որ մեր հավատի, մեր ազգային հոգևոր արժեքների մասին հեղհեղուկ պատկերոցումներ էլ չունի:
Եվ նրան ճանաչող շատ շատերի հետ ես էլ եմ ծայրից ծայր համոզված՝ նա նորից ու նորից խաբում է: Նա անհավատ է, նա ձևացնում է:
Բայց ես չէի էլ սպասում, որ նա արդեն այն աստիճանի է լկտիացել, այն աստիճանի է հիմարի տեղ դնում, արհամարհում իր «հպարտ» ցեղակիցներին, որ առանց նունիսկ ցիլոն գլխից հանելու, հրապարակայնորեն, որպես խորը հավատացյալ, աղոթքներ կկարդա, իրեն հետևելու կոչեր կանի:
Իրոք, զզվելի էր դա տեսնելը:
Իրոք, զզվանքի է միայն արժանի, որ դեռ կան հայեր, որ նրա կողքից են քայլում:
Այս աշխարհը մրցակցության աշխարհ է։ Ազգապահպանման խնդիրն ամենա-ամենա առաջնային խնդիրն է:
Դարերի քննությանը դիմացած, ինքնամաքրման մեծ փորձ ու կարողություն ունցող մեր եկեղեցին, մեր ինքնության, մեր ազգային արժեքների պահպանման բեռը, հաճախ ամբողջությամբ, իր վրա է վերցրել:
Այսօր էլ, երբ դրսում բնակվող հայերի քանակը երեք անգամից էլ ավելի է դարձել քան հայրենիքում են ապրում, Առաքելական մեր սուրբ եկեղեցին է կապող օղակներից հիմնականը:
Եվ այն, ինչ հիմա, օտարների թելադրնքով, անում է Փաշինյանը՝ ոչ միայն զզվանքի է արժանի, այլ ուղակի դավաճանություն է:
Արշակ ՍԱԴՈՅԱՆ
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ