Սկիզբը՝ այստեղ
Այս պահին ԵՄ-ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհի ամենամեծ խնդիրը ԵՄ-ի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է. այս մասին ս. թ. մարտի 11-ին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը:
«Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն, և մենք Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի: Մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական միություն-Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր, որքան Վրաստանի համար»,- ասել է Նիկոլը և հավելել, որ նշված օրենքի ընդունումից հետո շատերն են հարցնում՝ Հայաստանը ե՞րբ կդառնա ԵՄ անդամ։
«Մեր պատասխանը շատ հստակ է՝ որևէ երկիր առանց ԵՄ չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ ԵՄ անդամ,- նույն ելույթում ասել է Նիկոլ հայադավը:- Հետևաբար մեր խնդիրն է, եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ, շարունակել բարեփոխումների ճանապարհը, նախ օբյեկտիվորեն համապատասխանել ԵՄ անդամագրման չափանիշներին։
Երբ սա տեղի ունենա, կա երկու ճանապարհ․ կա՛մ ԵՄ-ն մեզ կընդունի, կա՛մ չի ընդունի։ Այսպես ասում եմ, որովհետև հասկանում եմ, որ ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ, ու նաև քաղաքական որոշման խնդիր է։
Հետևաբար, եթե ԵՄ-ն Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է։ Եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետև կլինենք ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր»:
Այսպիսով Նիկոլ հայադավը հենց ինքը չի բացառել, հնարավոր է համարել, որ նույնիսկ ԵՄ չափանիշներին Հայաստանի օբյեկտիվորեն համապատասխանելու դեպքում ԵՄ-ն կարող է Հայաստանին չընդունել իր կազմում, քանի որ «ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ, ու նաև քաղաքական որոշման խնդիր է», սակայն կեղծել է, թե չընդունվելու դեպքում «մենք էլի կշահենք, որովհետև կլինենք ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր»:
Կեղծե՛լ է, որովհետև Նիկոլ հայադավի և իր ոհմակի իշխանության օրոք Հայաստանը մարդու իրավունքների, դատական համակարգի, տնտեսության, արտադրանքի որակի վերահսկման և այլ ոլորտներում երբեք չի լինի ԵՄ չափանիշներին համապատասխանող:
«Քաղաքացիական պայմանագրի» («Քեմալական պայմանագրի») և Նիկոլի ընտրության դեպքում Հայաստանը, ԵՄ կազմում ընդգրկելու պաշտոնական հայտ ներկայացնելուց առաջ, ԵՄ չափանիշներին համապատասխանող կլինի, օրինակ, լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների (ԼԳԲՏ-ների) և ուրիշ այլասերվածների «իրավունքների» ընդլայնմամբ: Ավելի որոշակի՝ Եվրամիությանն անդամակցության համար ԵՄ պահանջ հանդիսացող և նույն այլասերվածներին մեր գլխի վրա դնող Ստամբուլյան կոնվենցիայի և օրենսդրական ուրիշ այլանդակությունների ընդունմամբ, որոնք առաջնահերթորեն նպատակաուղղված են, նախ, մարդու հոգևոր կործանմանը, ապա նաև երկրում ծնելիության նվազմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ, ի վերջո, մեր երկիրն ու հասարակությունը սոդոմգոմորյան պղծագործության ու կործանման ճանապարհով առաջնորդելուն:
ԵՄ ինչպես ընդունվելու, այնպես էլ չընդունվելու դեպքում սա՛ է մնալու Հայաստանին, ինչպես նաև ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս եկած լինելը, հետևաբար անվտանգության ոլորտում առաջինի պաշտպանությունից, տնտեսական ոլորտում երկրորդի առավելությունից ու բարիքներից զրկված լինելը: Սրան գումարած նաև՝ Ռուսաստանի և Ռուսաստան-Բելառուս միութենական պետության հետ հարաբերությունների վատթարացումն ու, հնարավոր է, նույնիսկ կապերի խզումը, եթե չասենք հարաբերությունները թշնամականի վերածելը՝ դրանից բխող կանխատեսելի հետևանքներով հանդերձ:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան