Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Ներկայացվեց Դավթաշենի նորանշանակ համայնքապետը

Ներկայացվեց Դավթաշենի նորանշանակ  համայնքապետը
24.05.2012 | 01:45

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 23-ին Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին:
Համատեղ և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանին, որը մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելով, դադարեցրել էր ղեկավարի ստանձնած լիազորությունները, Տարոն Մարգարյանը համոզմունք հայտնեց, որ հետագա գործունեությամբ ևս նա կշարունակի աջակցել համայնքային խնդիրների լուծմանը:
Քաղաքապետի խոսքերով, վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, որպես Երևանի ավագանու անդամ, ակտիվ գործունեություն է ծավալել տեղական ինքնակառավարման համակարգում և իր նպաստն ունի համայնքային ծրագրերի մշակման աշխատանքներում:
«Ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները շարունակելով` Դավթաշեն վարչական շրջանը կարող է դառնալ լավագույնն ու օրինակելիներից մեկը, քանի որ վերջին տարիներին դրական տեղաշարժերն այնտեղ ակնհայտ են, և այդ գործում իր լուման ունի աշխատակազմի անդամներից յուրաքանչյուրը»,- ընդգծեց Տարոն Մարգարյանը: Նա միաժամանակ հավելեց, որ քաղաքային տնտեսության զարգացման և համայնքային նշանակության մի շարք ծրագրերի իրականացման ուղղությամբ անելիքները դեռևս շատ են, և վարչական շրջանի աշխատակազմը պետք է կրկնապատկի ջանասիրությունն ու ներդրումն այդ աշխատանքներում` բնակչությանն ապահովելով հարմարավետ միջավայր` բարեկարգ բակից մինչև փողոց ու հրապարակ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 9705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ