Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

«Արմեդ» համակարգը նորմալ չի գործում, բայց պահանջում են գրանցվել և ապահովագրվել

«Արմեդ» համակարգը նորմալ չի գործում, բայց պահանջում են գրանցվել և ապահովագրվել
05.01.2026 | 15:29

Առողջապահության նախարարությունից քաղաքացիներն այս օրերին նամակ են ստանում, որ եթե Դուք 65+ տարիքի եք և ՀՀ ռեզիդենտ քաղաքացի, ապա հունվարի 1-ից կընդգրկվեք Առողջապահության ապահովագրության համակարգ: Իսկ դրա համար անհրաժեշտ է ներբեռնել Armed eHealth հավելվածն ու գրանցվել համակարգում:

Նախ՝ հարց է առաջանում. առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստա՞հ է, որ 65+ տարիքի բոլոր քաղաքացիներն ունեն սմարթֆոն և դրանից այնպես վարժ են օգտվում, որ կարող են ինքնուրույն գտնել, ապա ներբեռնել այդ հավելվածն ու այնտեղ գրանցվել: Տրամաբանական է, չէ՞, որ այդ տարիքի շատ քաղաքացիներ առանց օգնության դժվար կարողանան այդ համակարգում գրանցվել:

Երկրորդ, Անահիտ Ավանեսյանն ինքը փորձե՞լ է գրանցվել այդ համակարգում, արդյոք ստացվե՞լ է դա իր մոտ կամ տեղյա՞կ է, որ համակարգը նորմալ չի գործում, և, օրինակ, ոչ մի կերպ չի հաջողվում դեմքի, հայացքի միջոցով անձի նույնականացում անցնել, անընդհատ նույն հրահանգներն է տալիս ու չի կարողանում նույնականացնել:

Մի կողմ թողնենք, որ այս համակարգը, դեռ չգործարկված, բազմաթիվ հարցեր ու խնդիրներ է առաջացնում, և չի բացառվում` ինչպես ՀԷՑ-ը խլած Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարումը տապալեց, այնպես էլ առողջության ապահովագրության համակարգը Անահիտ Ավանեսյանը տապալի կամ «գցի ոտքերին»:

Վահե Մակարյան

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ