Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Երկրի ներսում կոլաբորացիոնիստներին ու լիբերալներին հանել են ոտքի

Երկրի ներսում կոլաբորացիոնիստներին ու լիբերալներին հանել են ոտքի
10.01.2026 | 14:48

Այսօր Իլոն Մասկը հավելյալ ինտերնետով ապահովեց ընդդիմադիր ակտիվիստներին, քանի որ Իրանի կառավարությունն անջատել էր երկրում ինտերնետը:

Երկրի ներսում կոլաբորացիոնիստներին ու լիբերալներին հանել են ոտքի, էն մնացած անտեղյակ ժողովրդին համոզել են, որ լավ են ապրելու, այսօր բենզինի մեկ լիտրը 15 դրամ է իրենց մոտ, բայց դոլարը շատ թանկ է. եթե իշխանափոխություն լինի, ընդամենը հակառակն է լինելու՝ դոլարն էժանանալու է , իսկ բենզինը՝ թանկանա, տնտեսությունը մնալու է նույնը, կենսամակարդակը՝ նույնը, երկիրն անցնելու է ամերիկյան նավթադոլարային կորպորացիաների կառավարման տակ, մի խմբակ զրոյից կհարստանա, իսկ նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերը կդատվեն, ոմանք էլ կհեռանան երկրից:

Բան չի փոխվելու, բացի նրանից, որ կորցնելու են սուբյեկտ լինելը, ինչպես մեր երկրում եղավ, կառավարելու են լիբերալ թալանչիները, ժողովրդի էյֆորիան տևելու է ընդամենը 5 տարի, հետո նորից երազելու են, որ ազգային մարդ գա կառավարելու։

Սարգիս Տեր-Եսայան

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ