Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին զգուշացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններին մասնակցող ցանկացած երկիր կբախվի բումերանգի էֆեկտի՝ հաղորդում է իրանական ԻՐՆԱ գործակալությունը։ ։ «Պարսից ծոցի աշխարհագրությունը չի կարող անհետևանք մնալ: Պարսից ծոցը կդառնա վրիժառության կենտրոն»,- հավելել է Վելայաթին:               
 

Հրաժեշտի հանդիպում Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ

Հրաժեշտի հանդիպում Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ
19.06.2012 | 18:15

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Մենք շահագրգռված ենք հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ և ընդլայմամբ: Մեզ համար այդ համագործակցությունն ունի կարևոր նշանակություն նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացումե»- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ հայ-գերմանական համատեղ ծրագրերն առանձնանում են իրենց արդյունավետությամբ և հույս հայտնել, որ դրանց թիվը հետագայում կաճի:
Հանս-Յոհեն Շմիդտը շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին՝ համագործակցության համար և հիշատակել վարչապետի օժանդակությունը գերմանական ներդրումների ներգրավման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Գերմանիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում ակտիվ գործունեություն ծավալելու գործում:
Այդ համատեքստում զրուցակիները քննարկել են էներգետիկ, կրթական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ ծրագրերին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Դեսպանը նշել է, որ այսուհետ ևս կշարունակի գործել ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման:
Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանում կատարած աշխատանքի համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ