Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

ՈՒմ օգտին և ում դեմ է աշխատում Փաշինյանի կառավարությունը

ՈՒմ օգտին և ում դեմ է աշխատում Փաշինյանի կառավարությունը
17.03.2026 | 12:43

Հրեա միսիոներ Հակոբ Պուրսլին տևական ժամանակ ընտանիքով բնակվում է Հայաստանում և Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ զբաղված է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, ինչպես նաև հակաեկեղեցական ծրագրերի իրականացմամբ։

Պուրսլին նաև պրեսբիտերական եկեղեցի անունով աղանդի աջակից է, որը ակտիվ տարածվում է Հայաստանում։

Հակոբ Պուրսլին 2026-ի հունվարին Երևանում Իրանի դեսպանության դեմ կազմակերպված սադրանքների ու անկարգությունների հիմնական կազմակերպիչն էր, որը ֆիքսվել է լուսանկարներում։

Հետևություններ արեք ինքներդ, թե ում համար և ում դեմ է աշխատում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ