«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

Գլոբալիստների նպատակը նոր մարդու կերտումն է, ընտանիքազերծ հասարակության ձևավորումը

Գլոբալիստների նպատակը նոր մարդու կերտումն է, ընտանիքազերծ հասարակության ձևավորումը
24.03.2026 | 16:04

Ամեն անգամ, երբ որևէ դժբախտություն է լինում, որը կարելի է կապել ընտանեկան բռնություն կոչված եզրույթի հետ, որոշ շրջանակներ ակտիվանում են։

Ակտիվանալն իրականում երկու հիմնական շարժառիթ ունի. առաջինը՝ իրենք իրենց արդարացնելու համար, որ էդ թեմաներն իրոք արդիական են, և իրենք էլ բարի գործ են անում դրամաշնորհներով, երկրորդը՝ դա իրենց գործն է, պիտի ակտիվանան։

Ինչու եմ հեգնում. որովհետև բռնությունը որևէ մեկը չի կարող արդարացնել, իսկ թե որն է «ընտանեկան բռնություն» եզրույթի իրական նպատակը, շատ բարդ չէ հասկանալը։

Պարզապես պետք է նայել ինչ են անում դրանով էդ դրամաշնորհների տերերն իրենց երկրներում, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ են ուզում մեզանից։

Օրինակ, Գրենլանդիայի բնիկներին չեն թողնում ծնող լինել, այսինքն, խլում են իրենցից երեխաներին, եթե նրանք կտրվում են համապատասխան քննություններից։ Քննությունների հարցաշարերը որոշում է պետությունը, էդ ոնց որ հիմա բոլոր ոլորտներում ատեստացիա են անցնում, որ բարձր աշխատավարձ ստանան։

Ընդհանուր ձևաչափը այս մոտեցման հետևյալն է. քո երեխայի տերը դու չես, ծնո՛ղ, այլ պետությունը։ Ու եթե պետությունը որոշի, որ դու չես կարող ծնող լինել, նա քեզնից վերցնում է քո երեխային։

Ընտանեկան բռնության գաղափարը էստեղ պետք է էս ամեն ինչը ֆորմալացնելու, իրավական դաշտում կարգավորելու, ինչպես նաեւ համապատասխան ինստիտուտներ ձևավորելու համար, որպեսզի կարողանան անհրաժեշտության դեպքում էդ երեխեքին վերցնել, պահել ժամանակավոր կացարաններում և հանձնել «լիցենզիա» հանած «ծնողներին»։

Ես սա ինձանից չեմ հորինում, սա այն մեխանիզմն է, որն առկա է արևմտյան շատ երկրներում և վաղուց կիրառվում է։ Ես նույնիսկ «լիցենզիա» հանած «ծնողների» եմ ճանաչում։

Եվրոպացի միսիոներների խնդիրը ընդհանրապես ընտանիքներում բռնությունը չէ։ Ես կարող եմ հստակ ասել, որ էդ «լիցենզիա» հանած «ծնողների» մոտ էդ երեխեքն իդեալական մանկություն չեն ունենում։

Էստեղ խնդիրը ընտանիքի ինստիտուտի, ունեցվածքի ժառանգականության գաղափարի վերացումն է։

Սա իրականում գլոբալիստական նեոլիբերալիստական գաղափարախոսության հիմնական տեսլականն է, որտեղ հասարակության մեջ ծնվում են երեխաներ, էդ երեխաներին տիրություն են անում լիցենզիա ունեցող «ծնողները», մարդիկ աշխատում են, թոշակի անցնում ու մեռնում ծերանոցներում ու իրենցից հետո որևէ ժառանգություն չեն էլ թողնում, որովհետեւ դրա կարիքը չկա էլ։

Հենց Էս աշխարհն է, որ ես և ինձ նման մարդիկ մերժում են։

Ու թող տպավորություն չստեղծվի, որ սա մերժելով, մենք արդարացնում ենք բռնությունը։ Ո՛չ և կրկին անգամ ո՛չ։

Բռնությունը բռնություն է և պետք է դատապարտվի։

Բայց էս ամեն ինչի նպատակը ոչ թե բռնության կանխարգելումն է, այլ նոր հասարակության ձևավորումը։

Նոր մարդու կերտումը, ընտանիքազերծ հասարակության ձևավորումը։

Սա կոնկրետ կրոնափիլիսոփայական հարց է։

Եթե որևէ մեկը իր ստացած դրամաշնորհներով կարողանում է էնպես անել, որ շատ ընտանիքներ վերագտնեն իրենց երջանկությունն ու ներդաշնակությունը, թող անեն, դա բարի գործ է։

Բայց նաև թող հասկանան, որ եվրոպացի միսիոներներն իրենց ֆինանսավորելով հեչ էլ էդ նպատակը չեն հետապնդում։ Պարզ մի բան. եթե նրանց համար կարևոր լինեին երեխաները, էսօր գոնե մի բառ կասեին Իրանի դպրոցի երեխեքի սպանության վերաբերյալ։ Վերջիվերջո, բոլորիս էլ հայտնի է Էփշտեյնի կղզու սարսափազդու իրականությունը, որտեղ տարիներով էդ նույն գլոբալիստները շահագործել են մանկահասակ աղջիկնեին և տղաներին իրենց սեռական ֆանտազիաներն իրականություն դարձնելու համար։

Հուսով եմ՝ առիթ չեմ ունենա նորից անդրադառնալ էս հարցին։

Բոլորիդ նկարի պես երջանիկ ընտանիք եմ ցանկանում։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ

ack">Հետադարձ կապ