«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

Արդյո՞ք Եվրամիության և Ռուսաստանի հարաբերություններում հավասարազորություն կլինի

Արդյո՞ք Եվրամիության և Ռուսաստանի հարաբերություններում հավասարազորություն կլինի
25.03.2026 | 18:27

«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելը կոչ է արել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարությանը ջանքեր գործադրել Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու, էներգամատակարարման շուրջ բանակցություններ վարելու և վերանայելու ամենակոռումպացված երկրներից մեկի՝ Ուկրաինայի ֆինանսավորումը։

ԵՄ-ի ներսում նման բազմաթիվ կոչերը, որոնք օր-օրի շատանում են, իմաստային մեկնաբանման և նպատակահարմարության տեսանկյունից ստուգման կարիք ունեն։

Այս հարցը շատ բարդանում է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի մասշտաբային վերազինման ֆոնին, և դրա հետ կապված առաջ են գալիս բազմաթիվ սկզբունքային բնույթի հարցեր։

Օրինակ, արդյո՞ք Ռուսաստանը ԵՄ-ին առաջվա նման էներգակիրներ մատակարարելով չի նպաստի ԵՄ-ի վերազինմանը և իր համար որակապես նոր գոյաբանական վտանգ չի ստեղծի, ինչպես ժամանակին ԱՄՆ-ը ֆինանսավորեց ու տեխնոլոգիապես զինեց Չինաստանին և դրանով իսկ ստեղծեց իր համար գոյաբանական իմաստով մրցակից։

Դրանից բացի, այն հանգամանքը, որ քանի գնում, այնքան աշխարհում ավելի են առաջին պլան մղվում մաքուր ուժային մեթոդները, արդյո՞ք ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերություններում կլինի հավասարազորություն, այն էլ այն դեպքում, երբ Ռուսաստանը և՛ ռազմական իմաստով ավելի հզոր է, և՛ էներգակիրների իմաստով կյանքի աղբյուր է ԵՄ-ի համար։

Այսինքն, Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ուժային ասիմետրիան ավտոմատիկորեն կվերածվի հարաբերությունների ասիմետրիայի, և դա էլ այն դեպքում, որ նույն իմաստով ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը կարող են ինչ-որ չափով համընկնել։

Նույն նկատառումներից ելնելով՝ շատ դժվար կլինի նաև հնարավոր ալյանսը ՌԴ-ի և ԵՄ-ի միջև։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 265

Մեկնաբանություններ

ack">Հետադարձ կապ