Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Պատրաստ է զիջել սուվերենության վերջին նշույլները՝ իշխանության մնալու համար

Պատրաստ է զիջել սուվերենության վերջին նշույլները՝ իշխանության մնալու համար
12.03.2026 | 16:54

Մոլագարն իր քարոզչության ընթացքում սիրում է օգտագործել «անկախություն» եզրը, այն առումով, որ զոհաբերելով Սրցախը, 15 կիլոմետր սահմանազատումով ինքը Հայաստանին անկախություն է բերել, իսկ այլոք Հայաստանը ցանկանում են դարձնել ծայրագավառ։

«Անկախություն» հասկացությունը պետք է պարզաբանել, որպեսզի աշխարհի մասին Մոլագարի պարզունակ պատկերացումները չտարածվեն հանրության մեջ։

Գոյություն ունի պետությունների «կադաստր», դա ՄԱԿ-ն է, որտեղ իրավաբանորեն ճանաչում և պետություն` պետական սուբյեկտ լինելու մասին «կադաստրի վկայական» են տալիս՝ համապատասխան իրավունքներով ու պարտականություններով հանդերձ։

Իսկ թե այս կամ այն պետությունը որքանով է իրականորեն անկախ կամ, ավելի ճիշտ, ինքնուրույն, դա արդեն որոշվում է տվյալ պետության մարդկային, տնտեսական, ռազմական և, ամենակարևորը, ժողովրդի կամային պոտենցիալով։

Խոսել իրական անկախության մասին, նշանակում է գույքագրել այդ չափորոշիչների գումարային արդյունքը։

Ի՞նչ է հիմա կատարվում Իրանի շուրջ։ Իրանը, զոհողությունների գնով, պաշտպանում է իր ինքնուրույնությունը, այսինքն պայքարում է իր իրական անկախության համար։ Եթե Իրանը դիմանա, կդառնա ամենաանկախ, այսինքն, սուվերենության բարձրագույն աստիճան ունեցող պետություն։

Ի՞նչ է անում Մոլագարը։ Մոլագարը, ով սիրում է ճամարտակել անկախությսն մասին, գնացել է Եվրոպա, ելույթ է ունենում այն մասին, որ ինքը ցանկանում է դառնալ ամենացածր աստիճանի վասալ, պատրաստ է զիջել սուվերենության վերջին նշույլները, վարկաբեկում է Եկեղեցին, իր քաղաքական ընդդիմախոսներին, հարևաններին, որպեսզի արտաքին միջամտության շնորհիվ մնա իշխանության՝ դրանով զրոյացնելով մեր սուվերենության (իր բառամթերքով` անկախության) վերջին նշույլները։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ