«Հորմուզի նեղուցում նավարկության խափանումը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի պարտադրած պատերազմի հետևանք է։ Եթե եվրոպական երկրները իսկապես մտահոգված են տարածաշրջանի խաղաղությամբ և անվտանգությամբ, ապա պետք է ճնշում գործադրեն ագրեսորների վրա և ստիպեն դադարեցնելու նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ»,- ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։                
 

Այժմ Թուրքիայի հիմնական հենարանը իր կայսերական անցյալն է

Այժմ Թուրքիայի հիմնական հենարանը իր կայսերական անցյալն է
19.02.2026 | 14:01

Նայում եմ Թուրքիայի ցուցանիշները` տնտեսական, կրթական, ժողովրդագրական, ռազմական, ֆինանսական և այլն:

ՈՒժի տեսանկյունից Թուրքիան իր ուժը զարգացրել է անհամաչափ` ռազմական և ռազմարդյունաբերական ուժը բավականին բարձր մակարդակի է, տնտեսական ուժը` խիստ անհամաչափ, համապարփակ ուժի տեսանկյունից Թուրքիայի պետության ուժի թե նյութական և թե ոչ նյութական ակտիվը աստիճանաբար ենթարկվելու է դեֆորմացիայի, եթե շարունակվեն տնտեսական զարգացման այս տեմպերը, ռեսուրսները բաշխվեն անհամաչափ, տարածքային զարգացման տեսանկյունից լինի բևեռացված:

Այժմ Թուրքիայի հիմնական հենարանը իր կայսերական անցյալն է, որից ստացած ուժի ոչ նյութական ակտիվը դեռևս մանևրելու և գործելու հնարավորություն է ընձեռում:

Բայց դա չի կարող երկար տևել:

Թերևս սա պատճառներից մեկն է, որ Թուրքիան փորձում է հնարավորինս շուտ ստանալ հասանելիություն սիրիական և միջինասիական, աֆրիկյան ռեսուրսներին:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ