ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցն ինձ համար ունի քննարկման բացառապես մեկ հարթություն. Ադրբեջանի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցը պետք է դիտարկել ՀՀ ինքնիշխանության, սուվերենության և տարածքային ամբողջականության համատեքստում։
Թե Սահմանադրության նախագծում ի՞նչ կետեր կլինեն, դրանք անգամ բովանդակային քննարկման կարիք չունեն, քանի որ թշնամի կողմի պարտադրանքով ներպետական իրավահարաբերությունների կարգավորման ֆորմալացումն ինքնին հարձակում է ՀՀ ինքնիշխանության և իրավազորության վրա։
Ինքնիշխանություն և իրավազորություն նշանակում է սեփական տարածքում, սեփական կամքով ու պատկերացումներին համապատասխան իրավահարաբերությունները կարգավորելու ինքնուրույն ունակություն և հնարավորություն՝ առանց արտաքին պարտադրանքի։
Հայաստանի իշխանությունների կողմից ՀՀ Մայր օրենքն Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններին համապատասխանեցնելու ակտը բովանդակային առումով նշանակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և իրավազորության զիջում արտաքին ինտերվենտներին։ Այլ կերպ ասած՝ Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ