ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

էն բիձեքն իմ երեկվա խաղընկերն էին

էն բիձեքն իմ երեկվա խաղընկերն էին
07.09.2023 | 17:25

Գյուղի մուտքին, ծառերի շվաքին մի երկար քարե նստարան կար։

Մեր գյուղի տարեցներն էին նստում նրա վրա, կողք-կողքի շարված, ինչպես ա՜յ էն էլեկտրալարերին թառած թռչունները…

Ամեն ամառ, երբ գյուղ էին տանում ինձ, մուտքին հասնելուն պես հորեղբայրս դիմում էր վարորդին, ասելով.

-Վանո ջան, մի վետն արա, էն բիձեքին բարևենք, եդով կըբրձանանք:

Հորեղբորս ասելով, նրանք մեր գյուղի համն ու հոտն էին, և որ օրը, Աստված չանի, էդ նստարանը դատարկվի, գեղը կհանգչի…

Վերջերս գյուղ էի գնացել։

Ծառերի շվաքին, երկար քարե նստարանին, ա՛յ էն էլեկտրալարերի թառած թռչունների պես կողք-կողքի գյուղի տարեցներն էին նստած։

Հորեղբորս ձայնն էր ասես երկնքից իջավ.

-Վանո ջան, մի վետն արա, էն բիձեքին բարևենք:

…էն բիձեքն իմ երեկվա խաղընկերն էին։

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 5994

Մեկնաբանություններ