Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.11.2025 | 22:00
Տեր ամենակալ, շնորհող և սիրող Աստված, շնորհակալությամբ ծնկի եմ գալիս Քո առաջ այս նոր օրվա լուսաբացին։
Օրհնություն է, որ կրկին տեսնում եմ արևի լույսը, որ շնչում եմ կյանքի շունչը,
և կարող եմ վերստին փառաբանել Քեզ։
Տեր, օրհնի՛ր իմ այս օրը,
որքայլերս լինեն Քո լույսի մեջ և Քո զորությամբ ամրացրու ինձ,
որպեսզի չընթանամ սխալ ճանապարհով։
Եթե ընկնեմ, ձեռքս բռնի՛ր։
Եթե մոլորվեմ, հետ դարձրու։
Եթե թուլանամ, զորացրու։
Եվ թող Քո հավերժական սերը թագավորի մեր սրտերում այժմ և միշտ և հավիտյանս։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2323

Մեկնաբանություններ