ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Եվրոպայի մայրամուտը, ուկրաինական պատերազմը և մենք

Եվրոպայի մայրամուտը, ուկրաինական պատերազմը և մենք
24.11.2025 | 15:43

Ինչ եզրակացություններ անել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ ընթացող բանակցություններից: Մինչ այդ հիշենք Շպենգլերի կանխատեսումները՝ «Եվրոպայի մայրամուտը» հանճարեղ աշխատությունից:

«Հասուն քաղաքակրթության մարդը արարիչ չէ, այլ սպառող, անհավատ, բայց գիտունիկ, ֆունկցիոներ, այլ ոչ թե հերոս»: Մինչ այդ, դեռևս 100 տարի առաջ, նա ասում էր, որ Արևմուտքը մտնում է իր գոյության վերջին փուլի՝ քաղաքակրթության մեջ:

Սա լիբերալիզմի՝ եվրոպական քաղաքակրթության վերջին փուլի նկարագրությունն է. «Փողը դառնում է իշխանության վերջին ձևը, դեմոկրատիան վերածվում է պլուտոկրատիայի»:

Դրա գագաթնակետն է նաև այսօրվա Հայաստանի իշխանությունը:

Վերջին հինգ հարյուր տարիները Եվրոպայի առաջնորդության ժամանակաշրջանն էին, տեխնիկայի, գիտության ծաղկում, հանրային ինժեներիայի զարգացում, միաժամանակ՝ արյունալի պատերազմներ, արտադրական հզորությունների հասցված ստրկավաճառություն, ազատության ու անազատության բարգավաճում, գաղութատիրություն՝ Աստծո փոխարեն կենտրոնում դնելով Մարդուն:

Եվրոպայի պատմության վերջին հինգ հարյուր տարիները մարդկության ողջ պատմությունն էին ներկայացնում՝ ստվերելով մյուս հին ու հարուստ մշակույթները:

Ուկրաինական պատերազմի շուրջ ընթացող բանակցությունները, կարծես թե, այն վերջնագիծն են, որտեղ Եվրոպան աշխարհի կենտրոնից վերածվում է հետնաբեմի: Առաջին անգամ Եվրոպայում արյունալի պատերազմի ավարտը գծում են ոչ եվրոպական երկրները, նրանց կարծիքն անգամ չեն ցանկանում հարցնել:

Ուկրաինայի պարտությունը Եվրոպայի պարտությունն է, և դա այնտեղ շատ լավ են հասկանում, ինչի հետ չեն ցանկանում հաշտվել:

Մեկ այլ մտածող, 20-րդ դարի աշխարհի քաղաքական ճարտապետության հայրերից մեկը՝ Քիսինջերը, այդպես էր կանխատեսում այս պատերազմի ավարտն իր մահվանից առաջ:

Հիմա Եվրոպան՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան փորձում են խցկվել ուկրաինական պատերազմի ավարտի բանակցությունների սեղանի շուրջը, սակայն, ինչպես Թրամփն է ասում, չունեն ուժեղ խաղաթղթեր: Առաջ եվրոպական հեգեմոններն էին վճռում աշխարհի ճակատագիրը, հիմա ուրիշներն են վճռում Եվրոպայի ճակատագիրը:

Գիտության մեջ, առաջընթացում, մշակույթում, տնտեսությունում արդեն Եվրոպան չի առաջատարը և ամեն տարի արագ հետընթաց է ապրում: Ուկրաինական պատերազմով Եվրոպան ցանկանում էր պատմության անիվը հետ շրջել, սակայն չստացվեց:

ՈՒ՞ր ենք գնում մենք, ո՞ր գնացքն ենք ցանկանում նստել, և ու՞ր է դա մեզ տանելու: Սա է այսօրվա հայկական գոյություն չունեցող քաղաքական մտքի գլխավոր մարտահրավերը:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2916

Մեկնաբանություններ