Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Ժողովուրդն ազատության համար ֆիզիկական պայքարի գիտակցումը պետք է ունենա

Ժողովուրդն ազատության համար ֆիզիկական պայքարի գիտակցումը պետք է ունենա
01.12.2025 | 15:02

Ամեն քայլափոխի կլսենք, թե լիդեր չկա, լիդեր է պետք։ Ո՛չ, լիդերը ներկա Հայաստանում դեռ անելիք չունի։ Լիդերին կերտում է ժողովրդի արժեքայինը, ու նոր արդեն լիդերը հետադարձ կապով առաջ է տանում նորի պատրաստ ժողովրդին։

Հազար Չեգևարա բեր, Գանդի, Մանդելա, Անդրանիկ ու Նժդեհ, այս արժեքայինով ժողովրդին նրանք քայլ անգամ առաջ չեն տանի։

Ժողովուրդը առաջին հերթին ազատության արժեքը պետք է իմանա, դրա համար ֆիզիկական պայքարի գիտակցումը պետք է ունենա։

Ազատության ու սկզբունքի համար պարտիզանական պայքարի գնալու պետք է պատրաստ լինի։

Մարդասպան պաշտոնյան, վերին իշխանավորները իրենց դիրքերին են հասել սկզբունքային պայքարով, արյամբ ու դավաճանությամբ։ Դա ևս հետևողական, ֆիզիկական պայքար է եղել։ Պատահական ոչ մի մարդ չկա վերևներում։

Եվ անհնար է նման պայքարով անցած և դիրքերի հասած մեկին դեմ դուրս գալ մանկական երազկոտությամբ ու արդյունքի հասնելու հույս ունենալ։

Իշխանությունները գիտեն և՛ կրակելը, և՛ բանակցելը, և՛ նույնիսկ համատեղ աղոթելը։

Բարի լինենք ճիշտ գնահատել մեզ ու իրենց, մեր ուժերն ու նրանց հնարավորությունները՝ եղած արժեքայինի ու դոգմատիկ մեթոդականի շրջանակներում։

Նախապես երկրում պետք է կերտվի անկախության ձգտող ու անձնական շահի համար ֆիզիկական պայքարի պատրաստ գոնե 20-30 տոկոս հայություն, նոր որևէ քաղաքական կամ քաղաքացիական պայքարի քայլ մեկնարկվի։ Իսկ դա անելու համար էլ գոնե հարյուր ունակ մարդ պետք է համակարծիք լինեն տեսականում ու մեթոդականում և տարածեն իրենց գաղափարները։

Իսկ քանի դեռ դա չկա՝ թարգեք մանկամիտ ցանկություններով ու ոչ ադեկվատ գիտելիքներով «հեծանիվներ հնարելը», լուրջ չէ։

Արա Հարությունյան

Դիտվել է՝ 2550

Մեկնաբանություններ