«ՈՒկրաինան ոչինչ չի արել Իրանի հարցում։ Այն ամենը, ինչ Զելենսկին ասել է մեզ օգնելու մասին, զուտ քաղաքական նպատակներով է, պարզապես փիառի համար։ Նրանք ոչինչ չեն արել»,- MS NOW-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ Զելենսկու հետ ավելի դժվար է գործ ունենալը, քան՝ Պուտինի։               
 

Դավանաբանական քննարկումնե՞ր

Դավանաբանական քննարկումնե՞ր
08.02.2026 | 12:33

Ազգս արդեն քանի օր է, դարձել է աստվածաբան ու որոշում է` Հայոց Եկեղեցին ուղղափա՞ռ է, թե՞ ոչ։

ՈՒ տգիտությունն այնքա՜ն խորն է ոմանց մոտ, որ հպարտորեն հայտարարում են, թե բա Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին ուղղափառ չէ։

Հետաքրքիր է, այդ դեպքում ըստ այս իմաստակների` բողոքակա՞ն է, կաթոլի՞կ, թե՞ ...

ՈՒ ամենահետաքրքիրը` այս դավանաբանական քննարկումները գլխավորապես վարում են աթեիստ, հակաքրիստոս ու մարտնչող աստվածամերժ «մարդիկ»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3348

Մեկնաբանություններ