Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Ապաշխարության մասին

Ապաշխարության մասին
21.03.2026 | 12:08

Սկիզբը՝ այստեղ

Մի սթափեցնող պատմություն կա:

Անապատում մի ծեր մենակյաց կար: Աշխարհականներից մեկը ժամանակ առ ժամանակ այս ծերին հաց էր բերում: Մի օր, երբ այս աշխարհականը քաղաքից դուրս է գալիս ծերի մոտ գնալու, թաղման մի թափոր է տեսնում:

Մեծ ու հանդիսավոր ճոխությամբ ու վայելչությամբ, եպիսկոպոսները դպրաց դասերի ուղեկցությամբ՝ սրտառուչ աղոթքներ են վերառաքում:

Ինչպիսի՜ ողորմյաներ էին դուրս գալիս մարդկանց սրտերից ննջեցյալի հոգու ողորմության և փրկության համար: Ննջեցյալը մեծահարուստ էր, ով հավանաբար եկեղեցու համար մեծ նվիրատվություններ և ընծայաբերություններ էր արել:

Բայց այս աշխարհականը գիտեր այդ մահացած մեծահարուստին, գիտեր նաև իր հոգու փրկության հանդեպ նրա անփութությունն ու ծուլությունը և զարմացած էր տեսածի և գիտեցածի հակասություններից: Այս տեսարանից հետո անապատ գալով՝ վկա է դառնում մեկ այյլ սահմռկեցուցիչ իրողության՝ տեսնում է գազաններից հոշոտված մենակյացի մարմինը:

Այս անգամ սարսափում է այս երկու՝ մեծահարուստի և մենակյացի կյանքերի ու մահերի իրար հակասող վկայությունների փաստից: Ծնկի գալով աղաչում է Աստծուն, թե ինչպե՞ս սա կարող է հասկանալ: Մի կողմից անփույթ հարուստի պարագայում այդպիսի ճոխ թաղում և մյուս կողմից այս աստվածահաճո կյանքով ապրող ճգնավորի դեպքում, որ ամեն օր իր սրտի մեջ առաքինություններ էր մշակում, ահա գազաններից հոշոտվելով՝ մահացած է:

Եվ Աստված նրան պատասխանում է.

«Մի դատիր ըստ քո աչքի տեսածի, որովհետև այդ հարուստի ընծաների վաստակը այն ճոխ թաղումն էր, և այդքանով երկրի վրա նա ստանում է իր նվերների ու ընծաների վերջին վաստակը: Նա կանգնելու է Աստծո դատաստանի առջև ու պատասխան է տալու իր հոգու փրկության համար անտարբեր, անփույթ, ծույլ ու շաղված լինելու համար: Իսկ այդ ճգնավորը, որ ամեն օր Աստծո հաճությամբ էր ապրում, ուներ փոքրիկ ու աննշան չխոստովանված մեղքեր ու այս ողբերգական ու եղերական մահով Ես մաքրեցի նրան և ահա նա այժմ Իմ առջև՝ հավիտենության մեջ է»:

Հայր Շնորհք ՊԱԼՈՅԱՆ

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ