«Հորմուզի նեղուցում նավարկության խափանումը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի պարտադրած պատերազմի հետևանք է։ Եթե եվրոպական երկրները իսկապես մտահոգված են տարածաշրջանի խաղաղությամբ և անվտանգությամբ, ապա պետք է ճնշում գործադրեն ագրեսորների վրա և ստիպեն դադարեցնելու նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ»,- ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։                
 

Դուք ասում եք՝ մոռանանք Եղեռնը

Դուք ասում եք՝ մոռանանք Եղեռնը
23.04.2025 | 17:43

1915-ից ինձ բաժանում է բավական պատկառելի ժամանակահատված։

Իմ հայրական տանը չխոսելիք թեմա է եղել Եղեռնը, որին զոհ են գնացել հորս երկու եղբայրներն ու քույրերը։

60-ականներին էր։

Մի անգամ պետով ու ծետով հավաքվեցին, որոշեցին նամակ գրել «Հայրենիքի ձայն» խմբագրությանը։

Փնտրել։ Արձագանք չեղավ։

1973-ին տատս կնքեց մահկանացուն։ Վերջին բառերն էին․

«Էրեխե՜ք, էկեք հաց տամ»։

Կրկնում եմ՝ վերջին շնչում ասված բառերն էին, ու այդպես էլ խռով գնաց այս աշխարհից։

Նկարում պատկերված հեքիաթային տղան իմ արյան շարունակությունն է։

Նահատակվել է 2016-ի ապրիլյան քառօրյայում։ Թուրքեր ու թուրքածին լամուկներ, ես մինչև հիմա հորս երկու եղբորն ու երկու քույրերին եմ փնտրում, Աստծո գրեթե յուրաքանչյուր օր հավերժ իր տասնիննի մեջ մնացած իմ Վիտյային հետ եմ զրուցում։

Դուք ասում եք՝ մոռանանք Եղեռնը, թուրքի հետ հաց կիսենք։

Դու՛ք արեք։ Ձեր հացը ժահրով է շաղախված։ Իսկ ես հիմա, հենց հիմա, բաժակ եմ բարձրացնում ու խմում Հայոց Բանակի կենացը։

Փառքդ շատ, հա՛յ զինվոր, դու ես մեր ինքնության միակ ապավենը ու հենց դու՛ ես երկիրը մաքրելու թուրքերից ու թուրքածիններից։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 43615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ