-
10.06.2012|
03:01
Երևանի շուկաներում վերջին երկու օրում անցկացրած դիտարկումների ընթացում գյուղատնտեսական մթերքների մանրածախ գներում ԳԱՀԿ-ի (Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն) մասնագետները արձանագրել են փոփոխություններ:
-
09.06.2012|
01:12
Սյունիքի մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը դիտարկել-հաշվարկել է Կապանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների հացահատիկային, բանջարանաբոստանային մշակաբույսերի ցանքերին, պտղատու տարածքներին վերջին օրերին տեղացած կարկտի պատճառած վնասները: Դրանք ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:
-
08.06.2012|
10:51
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ու հանրապետության թարմ պտուղբանջարեղեն արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր համատեղ քննարկել են առաջիկա արտահանման գործընթացների հետ կապված հարցերը:
-
-
05.06.2012|
00:16
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման 2012-2014 թվականների ծրագրի» շրջանակներում, որի իրականացման համար ՀՀ պետբյուջեն հատկացրել է 1 միլիարդ 632 միլիոն դրամ, մինչև տարեվերջ կանխարգելիչ պատվաստման կենթակվեն հանրապետության շուրջ 600 հազար գլուխ խոշոր (որից 283 հազարը` կով), 590 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն ու շուրջ 100 հազար գլուխ խոզ:
-
30.05.2012|
07:23
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և հանրապետության պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտի ներկայացուցիչները այսօր կնքեցին համագործակցության հուշագիր: Այն նպատակաուղղված էր բուսաբուծության, պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտների հետագա գործունեության ապահովմանն ու բնականոն զարգացմանը:
-
29.05.2012|
10:06
Մայիսի 29-ի օպերատիվ տվյալներով «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարպես բաժանվում է Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 435 մլն խմ:
-
27.05.2012|
00:45
Հանրապետության շուկաներում օրերս անցկացված դիտարկումների ընթացքում գյուղատնտեսական մթերքների մանրածախ գներում մասնագետները արձանագրել են փոփոխություններ:
-
24.05.2012|
07:23
ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, համաձայն օրենքի, մայիսի 21-ից դիտարկումներ է սկսել Շիրակի մարզի սննդի արտադրման և իրացման կառույցներում:
Ըստ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանի, առաջին դիտարկումները տեսուչներն ու ՀԿ ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրու կենտրոնական շուկայում ու մի շարք խանութներում, որտեղ հիմնականում հետազոտվել են ռիսկային համարվող մսամթերքը, կաթնամթերքը, ձկնեղենն ու մանկական սնունդը:
-
24.05.2012|
06:56
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու ԵՄ խորհրդատվական խումբը մայիսի 21-ին Երևանում անցկացրել են համատեղ սեմինար: Այն նպատակուղղված էր կառավարության կողմից վերջերս հաստատված «ՀՀ սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի» քննարկմանը, հստակեցմանը և ԵՄ «Սննդամթերքի հիգիենայի առանձնակի պահանջներ սահմանող կանոնակարգը» ՀՀ օրենսդրությանը մոտարկմանը: Սեմինարի նպատակն էր միաժամանակ վերլուծել նոր ռազմավարության ազդեցությունը սննդամթերքի վերամշակման, արտադրության, ներքին սպառման և արտահանման ոլորտներում: