Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրելու համար:               
 

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին
19.11.2025 | 13:01

Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորումը միակ ճանապարհն է հայրենիք ունենալու։ Բայց սիրողական պատկերացումներով չի հաջողվելու դա անել։ Լայն հասարակությանը, ներառյալ՝ պետական համակարգին, «քաղաքականությամբ չզբաղվողներին», սա տեղ հասցնել չի հաջողվելու։ Այո, սոցիոլոգիան ասում է, որ այս իշխանությունը վերջացած է, բայց որպեսզի դա դառնա իրականություն, պետք են լուրջ քայլեր։

Առաջին հերթին պետք է.

1. Տեղ հասցնել լայն հասարակությանը, թե ինչի մասին են 2026-ի ընտրությունները

2. Ճշգրիտ ձևակերպել նոր իշխանության առաքելությունը

Սա անելու պարագայում կարող ենք արագ փոխել հանրային մթնոլորտը, կանգնեցնել իրավական տեռորի թափանիվը, և ընտրությունն ավարտված է լինելու նախքան քվեարկության օրը։

Հայաստանում պետք է վերջապես իրար հանդիպեն ռեսուրսը, քաղաքական մտածողությունն ու հավակնությունները, և դա թույլ կտա լուծել այս ամենակարևոր ու ամենապարզ խնդիրը։ Հակառակ դեպքում ստացվում է՝ կա փոփոխությունների հանրային լայն պահանջ, բայց չկա այդ լայն պահանջը ճիշտ օրակարգի վերածող համակարգ։ Պետք է էապես նվազեցնել սխալ և չհաշվարկված մտքերի տարածումը ոչ իշխանական համակարգերից, գոնե՝ առաջատարներից։

Առաջին հերթին պետք է հասնել այն հանգրվանին, որ ընդդիմադիր համակարգերի լիդերությունն ինքը հասկանա, թե ինչի մասին են 2026-ի ընտրությունները։ Իսկ այդ ընտրությունները երկու բանի մասին են՝ Հայաստանի ներքին կյանքի էական փոփոխության և Չպատերազմ իրավիճակի գրագետ մենեջմենթի։ Այս տեսանկյունից նայելու դեպքում հստականում են թե´ հանրության հետ աշխատանքի տրամաբանությունը, և թե´ ներքին ու արտաքին համագործակցության սցենարներն ու հետաքրքրությունները։ Պետք է ընդունել, որ հաջորդ իշխանությունների առաքելությունը որքան կարևոր, այնքան էլ սահմանափակ է։ Եվ սա իրականում դրական հանգամանք է։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4793

Մեկնաբանություններ