Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

«ՈՒրախ ավտոբուսով» ՔՊ-ն Հայաստանը մոտեցնում է հերթական անդունդի եզրին

«ՈՒրախ ավտոբուսով» ՔՊ-ն Հայաստանը մոտեցնում է հերթական անդունդի եզրին
18.03.2026 | 13:45

Սյունիքում ՔՊ-ի քարոզարշավի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերներից հստակ երևում է, որ Հայաստանում մարդկանց սոցիալական վիճակը հիմնված է նպաստների, վարկերի տակ «ճռռալու» և թոշակները կոմունալ վճարներին հազիվ հերիքացնելու ողբերգական իրավիճակի վրա։ Այստեղ չկա տնտեսական աճի կամ լավ ապրուստ ունեցողի և ոչ մի օրինակ։ Եվ չի էլ կարող լինել, երբ երկրում տնտեսություն և տնտեսում չկա, երբ փոքր ու միջին բիզնեսը «սատկացրել են», և երբ գյուղերը պետական մակարդակով դատարկել ու մարդկանց դրդել են ապրել քաղաքներում։

Օրինակ, երբ փաշինյանենք իրենց ավտոբուսից իջնում են ու Սիսիանում շենքեր մտնում, հանրագումարում հասկանում ես, որ դրանց բնակիչները ոչ թե լավ են ապրում, այլ պարզապես գոյատևում են։ Նման շենքերից մեկի ընդամենը մի հարկում գտնվող երեք բնակարանների բնակիչները, ում դուռը ուղիղ եթերում թակում է Փաշինյանն իր խմբակով, վառ ապացույցն են այն բանի, որ 8 տարվա մեջ մարդկանց համար չստեղծվեցին աշխատատեղեր և արժանապատիվ վաստակի միջոցներ։

Գորիսում էլ, ում հետ կանգնում ու խոսում է վարչապետը, մարդիկ բարևելուց անմիջապես հետո խոսում են ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մասին։ Զգացվում է, որ մտահոգ են, զգացվում է, որ անճար են. հույսները Փաշինյանի խոստացած «խաղաղությունն» է։ Բայց նաև նրանց ձայնի առոգանությունից ու աչքերի մտահոգությունից զգացվում է, որ վախենում են։ Վախենում են, որովհետև, այնուամենայնիվ, լավ գիտեն՝ դիմացի սարին ադրբեջանական զորքերն են։ Ու մոռացել են, որ փաշինյանենցից առաջ ադրբեջանցին Սյունիքում չէր, Սյունիքն էլ սահմանային գոտի չէր։

Իսկ չէ՞ որ 30 տարի՝ մինչև «նիկոլի թիվը», նույն մարդիկ պատերազմ չունեին, գործ ունեին, գյուղերում դպրոցները չէին փակվում, և գյուղերն ընդհանրապես չէին դատարկվում։ Հիմա գյուղերը դատարկվում են նաև երեխաների պատճառով, որովհետև փաշինյանական կառավարությունը 1-5 երեխայի համար գյուղերում դպրոց չի ուզում ֆինանսավորել։ Բայց անտրամաբանորեն հսկայական ծախս է անում ինչ-որ մի տեղ՝ ադրբեջանցիների քթի տակ նոր դպրոց սարքելու համար։ Համոզված չեմ, որ սովորական մարդը կարող է հասկանալ, որ նոր դպրոց կառուցելը կամ Երևանի պետական բուհերը հետագայում փակելու նպատակով «Ակադեմիական քաղաք» սարքելը փող մսխել է, այլ ոչ թե գյուղի դպրոցը փակելով տնտեսել կամ «էկոնոմիա» անել։

Եվ, ի վերջո, «ՎարչաԲԱՆԴԱյի» «ուրախ ավտոբուսի» ուղևորները ՀՀ կառավարության ղեկավարներն են, ովքեր առաջին անգամ 8 տարվա մեջ, Փաշինյանի ցուցումով, սկսեցին հեռախոսահամարներ ու անձնական տվյալներ գրանցել, որպեսզի սոցիալական հարցերի վերաբերյալ հետագայում «աջակցեն»։ Հիշո՞ւմ եք՝ 2018 թվականից այս կողմ իրենց խնդիրներով իրեն մոտեցող քաղաքացիներին Փաշինյանը խորհուրդ էր տալիս ոչխար պահել ու նպաստի կամ թոշակի վրա հույս չդնել։ Իսկ հիմա հակառակն են անում՝ դռնեդուռ ընկած հարցեր են տալիս, թե ինչո՞վ եք ապրում, պետությունից երեխաների նպաստ ստանո՞ւմ եք, և դա հերիքո՞ւմ է ապրելու համար։

Եթե ՔՊ-ի կամ որոշ սովորական քաղաքացիների համար այս ավտոբուսային շրջագայությունը «սրտացավ վարչապետի» պահվածք է, և միայն նա ունի շանս ու արժանի է առաջիկա խորհրդարանական ընտրություններում առավելագույն ձայներ հավաքելուն, ապա խորը մտածող, տնտեսությունից, ազգային անվտանգությունից ու ժողովրդագրությունից քիչ թե շատ հասկացող մարդու համար «ՎարչաԲանդայի» «ուրախ ավտոբուսի» բալագանը նորաձև աղետ է՝ ստախոս ու ձախողված կառավարությունից ազատվելու ճանապարհին։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 141

Մեկնաբանություններ