Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Հետևողականորեն կոտրել «Արցախի խարանից» ազատվել փորձողի զուգահեռ իրականությունը

Հետևողականորեն կոտրել «Արցախի խարանից» ազատվել փորձողի զուգահեռ իրականությունը
22.03.2026 | 16:41

Այն, որ այս մարդու մտավոր, քաղաքական բովանդակությունը այլևս բացառապես «Արցախի խարանից» ազատվելն է դա պարզ է: Նա դա անում է զուգահեռ իրականություն ստեղծելու և այնտեղ սուտ, կեղծիք, աղբ ձևավորելու միջոցով, չնկատելով, որ դա որևէ կերպ չի ազդում նորմալ հայ մարդկանց վրա, և դրանից է կորցնում իր ինքնատիրապետումը: Բայց խնդիրը դա չէ, մենք վաղուց ենք դիմակայում և հետևողականորեն կոտրում այդ զուգահեռ իրականությունը:

Խնդիրը հետևյալն է: Մետրոյում տղա երեխան մոր հետ ինչ-որ տեղ է գնում: Տղա երեխայի մոտ հինգ-վեց տարեկանում այլևս ձևավորված է իր մորը պաշտպանելու ինստինկտը, որովհետև այդ տարիքում մայրը որդու համար ամենի սկիզբն ու վերջն է: Նա տեսնում է, թե ինչպես է մի տղամարդ գոռալով, մատ թափ տալով, ագրեսիվ հարձակվել իր մոր վրա, և շուրջբոլորը մարդիկ լուռ նայում, նկարում են, իսկ տղամարդը շարունակում է ագրեսիվ խոսել մոր հետ: Էդ տղան ոչինչ, բացի մորը պաշտպանելուց կամ վախենալուց, բնականորեն չի կարող զգալ: Մայրը ասում է՝ «դադարեցրեք, ես երեխայի հետ եմ», տղամարդը շարունակում է կուրորեն գոռալ և հարձակվել, պնդելով, որ պետք է շարունակի իր «զուգահեռ իրականության» թեզը: Տղամարդու շքախումբը լուռ է, չի խառնվում, տղամարդը «գիշատչի» նման մոր և երեխայի հաշվին շարունակում է հարձակումը՝ վիրավորանքով, շանտաժով: Այդ ամենը տեսնում է տղա երեխան՝ հարձակում մոր վրա, ինչը մայրը հանուն իրեն չի կարողանում դադարեցնել, որովհտեև տղամարդը խարանից է մաքրվում:

Հինգ-վեց տարեկան տղան հետո է հասկանալու, որ այդ տղամարդը, ումից նա լուռ ու վախով ուզում էր պաշտպանել մորը, իր ճակատագիրը որոշողներից մեկն է, երկրի ճակատագիր որոշողը: Հազարավոր ոչ թե 5-6 այլ 25-26 տարեկան տղերքի և այլևս զոհված տղերքի ճակատագիր որոշածը, ով Արցախի խարանից անդադար մաքրվելու ու մաքրվելու փորձերի մեջ է, և նրան չի էլ կանգնեցնում ու զսպում տղայի, հայ երեխայի, վաղը պատանու, մյուս օրը զինվորի առկայությունը՝ չվիրավորել մորը և զսպվել: Նա տեսնում է մի կերպարի, ով ոչինչ չի խնայում իր մոր և իր հաշվին խարանից ազատվելու համար:

P.S. Իմ տղան վեց տարեկան է: Նույն տարիքի, ինչ այօր մետրոյում մոր հետ ինչ-որ տեղ գնացող տղան: Ես մի պահ պատկերացնում եմ, որ այդ տղան կարող էր լինել իմ տղան, իսկ մայրը՝ իմ կինը կամ քույրը: Ու իմ տղան տեսներ, թե ինչ-որ մեկը ինչպես է հարձակվում մոր վրա, ապացուցելու մի բան, ինչի հետ մայրը համաձայն չէ և փորձում է սաստել, կարգի հրավիրել, պաշտպանվել ագրեսիայից, մեղադրանքից, անադեկվատ պահվածքից, ասելով՝ «դադարեցրեք, ես երեխայի հետ եմ»:

Էդ տղան մտքիցս դուրս չի գալիս: Էդ տղային ես «զուգահեռ իրականության» փլուզում եմ պարտք՝ հանուն իր պապի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 108

Մեկնաբանություններ