ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Անոմալիա

Անոմալիա
16.08.2023 | 11:28

Նորմալ հասարակության մեջ ամեն մեկը իր տեղը պետք է իմանա։

Եթե որևէ հասարակության մեջ հասարակ հաց ու պանիր ուտողը իրեն փիլիսոփա երևակայեց ու սկսեց մյուսներին կյանք բացատրել, ուրեմն գործերը վատ են։

Նույնքան վտանգավոր է, երբ հասարակ հաց ու պանիր ուտողներին ղեկավար կարգվածը ինքն էլ հասարակ հաց ու պանիր ուտող է դուրս գալիս։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5734

Մեկնաբանություններ