«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Տղա՞ է, աղջի՞կ, թե՞… էքսկավատոր

Տղա՞ է, աղջի՞կ, թե՞… էքսկավատոր
03.09.2023 | 15:30

Վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ի անչափահաս բնակչության 20%-ը իրեն նույնացնում է «անորոշ գոյացության» հետ։ Հատկապես վերջին տասնամյակում այս ցուցանիշը հսկա աճ է արձանագրել։

Մի խոսքով, այլասերվածության նույնացումը իրավունքին և ազատությանը, այս համատեքստում ծավալված զանգվածային քարոզն աշխատում է ժամացույցի պես։ Իսկ մի պետություն, որում հասարակությունը դժվարանում է կողմնորոշվել` տղա՞ է, աղջի՞կ, թե՞, օրինակ, էքսկավատոր, դատապարտված է կորցնելու համաշխարհային առաջնորդությունը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4427

Մեկնաբանություններ