Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Ցեյտնոտը տապալեց մի հսկա նարատիվ՝ «հոգևորականը իրավունք չունի զբաղվելու քաղաքականությամբ»

Ցեյտնոտը տապալեց մի հսկա նարատիվ՝ «հոգևորականը իրավունք չունի զբաղվելու քաղաքականությամբ»
05.01.2026 | 15:01

Ձախողումն ու ցեյտնոտը վատ խորհրդականներ են: Հենց էդպիսի իրավիճակում է իշխանությունը՝ դատելով երեկվա «եկեղեցու բարենորոգում» կոչվող փաստաթղթից և դրա տակ դրված ստորագրություններից: Իշխանության ձախողման մեծագույն ապացույցը վարչապետի ստորագրությունն է այդ փաստաթղթի տակ, որով փաստացի ամրագրված է Սահմանադրության և օրենսդրության առերևույթ խախտման փաստը, բայց դա թող մեկնաբանեն և լոբբինգ անեն իրավաբանները:

Քաղաքական տեսանկյունից երեկ տեղի ունեցածում կա շատ ավելի քաղաքական առումով մեծ ձախողում: Փաստացի՝ այլևս այդ պաշտոնական ստորագրությամբ, քաղաքական-գործադիր իշխանության ղեկավարը իրեն վերապահեց իրավունք զբաղվելու եկեղեցական իշխանությամբ և դուռ բացեց հոգևորականների համար՝ անկաշկանդ այլևս զբաղվելու քաղաքականությամբ և քաղաքական իշխանությամբ: Փաստացի՝ ցեյտնոտը տապալեց մի հսկա նարատիվ՝ «հոգևորականը իրավունք չունի զբաղվելու քաղաքականությամբ», որից կառչած էր իշխանությունը, որպես արգումենտ արդեն մեկ տարի:

Հոգևորականները այլևս ոչ միայն իրավունք ունեն, այլև փաստացի երկրի ղեկավարի կողմից այլևս նախադեպային ուժով իրավունք ունեն դա անելու:

P.S. Որևէ մեկին այլևս թույլ չտաք օգտագործել «հոգևորականը իրավունք չունի զբաղվելու քաղաքականությամբ» արտահայտությունը և հակադարձեք՝ «որքան վարչապետը ունի իրավունք զբաղվելու եկեղեցական իշխանությամբ, այդքան էլ հոգևորականը՝ քաղաքական իշխանությամբ»: Ձախողումն ու ցեյտնոտը վատ խորհրդականներ են:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ