Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Օրվա իշխանության իրական դեմքն ու բուն առաքելությունը

Օրվա իշխանության իրական դեմքն ու բուն առաքելությունը
15.03.2026 | 13:41

Հայաստանյան գաղջ իրականությունում գնալով ավելի խորքային ենթաշերտեր են ի հայտ գալիս, որոնք բացահայտում են օրվա իշխանության իրական դեմքն ու բուն առաքելությունը։ Նիկոլ Փաշինյանը, իր բառապաշարում պերմանենտ կերպով օգտագործելով և շրջանառելով հայտնի թեզերը, այսօր արդեն փաստացի ցույց է տալիս, որ իր համար ընդունելի է ադրբեջանա-թուրքական օրակարգի ցանկացած պնդում, միայն թե այն ծառայի սեփական վերարտադրմանը։

Ի դեպ, եթե նկատել եք, ընտրություններից երեք ամիս առաջ նա ամբողջովին նախընտրական քարոզարշավի մեջ է․ տնետուն, դռնեդուռ ընկած՝ մարդկանց փորձում է առաջին ձեռքից փոխանցել թուրքական օրակարգը՝ ողորմալով, որ իրեն նոր մանդատ տան։ Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է՝ սեփական քաղաքական «կյանքը» երկարացնելու նպատակով։

Եթե այսպես շարունակվի, տպավորություն ունեմ, որ մինչև ընտրություններ կամ ընտրություններից կարճ ժամանակ անց, նա կսկսի օգտագործել «1915 թվականի իրադարձություններ» ձևակերպումը՝ ծպտուն չհանելով Ցեղասպանության մասին, Էրդողանին կշնորհավորի Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի առիթով, Բաքվում կայցելի «Շահիդների գերեզման», կխոսի, այսպես կոչված, «Խոջալուի» մասին։

Ի դեպ, ուղիղ 105 տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 15-ին, Բեռլինում պատժվեց մարդկության արյունոտ դահիճներից մեկը, իսկ Հայաստանի գործող իշխանությունն այսօր օրը ցերեկով մեզ պարտադրում է ուրանալ այն, ինչի համար սերունդներ են պայքարել։

Հայկական իրականության մեջ թուրքական նարատիվը ներմուծող և տարածող այս լիբերալ-ֆաշիստական դասը, որը սեփական իշխանության պահպանման համար իրեն երաշխավոր է կարգել Էրդողանին, այսօր բաց տեքստով փորձում է համոզել նրան, որ «մենք խնդիր չունենք» Հայոց ցեղասպանության հետ։

Այս ամենը նշանակում է մեկ բան․ մեր ինքնիշխանության, մեր հիշողության և մեր պատմական իրավունքի առքուվաճառքն արդեն տեղի է ունեցել, պարզապես մնում է ձևական ավարտը։ Եվ այս ամենը գիտակցելով՝ մենք շարունակում ենք հանդուրժել այս ինքնակործան քաղաքականությունը։

Հ․Գ․ Ասեմ, որ ուտելու այս ամենօրյա հակահիգիենիկ տեսարանները բացարձակապես մարդկանց դեգրադացնելու նպատակով են, որպեսզի շեղեն իրական օրակարգերից ու ազգային արժեքներից՝ ամեն ինչ հասցնելով ուտելու և ստամոքսի մակարդակի։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ