Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Խաղաղության պատրանքը և «Արևմտյան Ադրբեջանի» նախապատրաստումը

Խաղաղության պատրանքը և «Արևմտյան Ադրբեջանի» նախապատրաստումը
20.03.2026 | 13:23

Երբ հաջորդ անգամ Հայաստանի իշխանությունները մի պահ կկտրվեն երգ ու պարից, տեսախցիկների առջև տարբեր ուտեստներ համտեսելուց և ժողովրդի հետ բեմադրված «եղբայրանալուց», պարզապես հիշեցրեք նրանց, թե ինչպես է խաղաղությունը տեսնում իրենց «հալալ ընկերն ու ազիզ եղբայրը»՝ Իլհամ Ալիևը։

Վերհիշենք այդ ենթաթուրքի հարցազրույցներից մեկը։ Թեև ցանկություն չկա նրա խոսքերը մեջբերելու, սակայն ստիպված ենք։ Ահա մի քանի ուղիղ մեջբերում.

«Մեզ (ադրբեջանցիների) համար կարևոր չէ, թե ինչպես է կոչվում «Զանգեզուրի միջանցքը»․ հայերն ինչպես ուզում են՝ թող կոչեն, թեկուզ՝ TRACECA, թեկուզ՝ ճանապարհ։ Դա էական չէ։ Գլխավորն այն է, որ «միջանցք» բառը մեզ հաջողվել է ամրագրել միջազգային բառապաշարում, և, ըստ էության, մենք հասանք մեր նպատակին. ադրբեջանցիները կհասնեն Նախիջևան Հայաստանի տարածքով հենց այնպես, ինչպես մենք ենք ուզում»։

«Ադրբեջանցիները լիարժեք իրավունք ունեն բնակվելու Հայաստանում, քանզի այդ երկրի տարածքները պատմական «Արևմտյան Ադրբեջան» են, և մենք այնտեղ կվերադառնանք ավտոմեքենաներով․ դա անխախտ հումանիտար իրավունք է»։

«Թող բոլորն իմանան ու լսեն․ մենք օգտագործում ենք Հայաստանի վրայով անցնող օդային միջանցքն այնպես, ինչպես ուզում ենք և երբ ուզում ենք, և Հայաստանին այդ մասին չենք էլ զգուշացնում»։

Հուսով եմ՝ սա բավական է հասկանալու համար, թե ինչպիսի «խաղաղություն» են մեզ պատրաստում հայաստանյան իշխանությունները, երբ «մեջտեղից ճղվում են»՝ իբր խաղաղություն բերելու պատրվակով։

«Արցախ» բառի փաստացի արգելքը, մշտական հարձակումներն ու վիրավորանքները Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին, պայքարը հայամետ այլակարծության դեմ, ազգային ինքնագիտակցության ճնշումը, ստերն ու պատմության մանիպուլյացիաները Հայաստանի մասին... այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին.

Այն «խաղաղությունը», որը պատրաստում է փաշինյանական վարչախումբը, ձևավորվում է բացառապես ադրբեջանական և թուրքական հայեցակարգերի համաձայն՝ որքան էլ մեզ փորձեն հակառակը համոզել։ Սա այլևս փաստ է։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պարզապես նախապատրաստում են Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումը՝ մեր երկիրը վերածելով «Արևմտյան Ադրբեջանի»։

Սա նախընտրական գործընթաց չէ։ Սա փաստացի «թավշյա» հավատարմության երդում է Թուրքիային ու Ադրբեջանին՝ դրա դիմաց այս իշխանությանն անվերապահ աջակցություն ստանալու ակնկալիքով։ Պետք է հստակ հասկանալ, որ ընթանում է նենգ վերաձևակերպում այն ամենի, ինչը որևէ կերպ կապված է հայերի՝ որպես Ազգի և Պետության դիմադրելու հնարավորության հետ։

Ընդգծում եմ՝ խոսքը ոչ թե հարձակվելու կամ ագրեսիա ցուցաբերելու, այլ գոնե դիմադրելու փորձերի մասին է, որոնք ուղղված են Հայաստանի քայքայմանը։ Ահա այսպես՝ երգ ու պարով, վախի մթնոլորտով ու թրքամետ ահաբեկմամբ, այս իշխանությունները հասարակ մարդկանց մոտ ձևավորում են իրականության ընկալման լիակատար քայքայում։

Եվ պետք չէ ինքներս մեզ խաբել, թե դա այդպես չէ։ Բավակա՛ն է։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ