«Մի անգամ, երբ ԱՄՆ-ում էի (այս մասին արդեն պատմել եմ հարցազրույցներից մեկում), պարոն Քիսինջերը ցանկություն հայտնեց հանդիպել ինձ հետ։ Ես նույնպես ցանկանում էի տեսնել նրան։
Նա եկավ, մենք քննարկեցինք միջուկային և այլ հարցեր։ Այնուհետև նա հարցրեց.
- Կցանկանայի՞ք մեզ հետ ռազմավարական հարաբերություններ հաստատել։
Ես պատասխանեցի.
- Մենք ձեզ հետ նույնիսկ սովորական հարաբերություններ չունենք, իսկ դուք խոսում եք ռազմավարականի մասին։ Ինչո՞ւ եք ինձ նման հարց տալիս։
Այդ ժամանակ նա սեղանի շուրջ ասաց.
- Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մենք գծեցինք սահմանները։ Մենք երկրներին անուններ տվեցինք՝ մեկին՝ Պաղեստին, մյուսին՝ Սիրիա, մեկ ուրիշին՝ Թուրքիա, Իրաք և այդպես շարունակ… Բացառությամբ երկու երկրի։ Մեկը Իրանն է, մյուսը՝ Եգիպտոսը։ Դուք եղել եք, կաք և կլինեք։ Մենք այլ ընտրություն չունենք, քան ձեզ հետ պայմանավորվելը։
Այն մարդը, ով հասկանում է ազգի պատմությունը, հենց այդպես էլ խոսում է։ Նա չի ասում՝ «հանձնվեք»։ Այս ազգն ունի ավելի խորը արմատներ, և նրան հնարավոր չէ ստիպել հանձնվել»։
Ես պարբերաբար խոսում եմ իրանական առանձնահատկությունների մասին. ցավոք, շատերը չեն հասկանում, և Իրանի մասին նրանց պատկերացումները սահմանափակվում են մերթ ռուսական, մերթ արևմտյան քարոզչական թեզերով:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Հ․Գ․
Հղումը՝
https://www.facebook.com/reel/1682053662978248