Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով. վտանգի տակ է նաև Հայաստանը

Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով. վտանգի տակ է նաև Հայաստանը
21.03.2026 | 12:36

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Իրանի դեմ ահաբեկչական պետություններ սիոնիստական Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես չհայտարարված պատերազմի սանձազերծման դեռ 3-րդ օրը «360» հեռուստաալիքի եթերում, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ , հայտարարել է, որ Իրանում Արևմուտքի գործողությունները կարող են երկրում Չեռնոբիլի նման աղետ առաջացնել: Դիվանագետն այսպես է արձագանքել Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների արդյունքում «երկրորդ Չեռնոբիլի» հայտնվելու հնարավորության մասին հարցին:

Հարկ կա՞ բացատրելու, թե Իրանում վերոնշյալ աղետն ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար… Իսրայելա- իրանական լայնամասշտաբ պատերազմը, տնտեսական վնասներից ու մնացյալ ամեն ինչից զատ, Հայաստանին սպառնում է նաև մեր երկրի տարածքի կամ նրա մի մասի ռադիոակտիվ աղտոտվածությամբ:

Խնդիրն այն է, որ Իրանում կան տասնյակից ավելի միջուկային օբյեկտներ, որոնց հրթիռա- ռմբային հարվածների դեպքում օդ բարձրացած ծխի պարունակած, ինչպես նաև փոշու ռադիոակտիվ մասնիկները քամու, ամպերի և տեղումների միջոցով կարող են հասնել նաև Հայաստան, մանավա՛նդ, եթե հաշվի առնենք, որ Իրանի միջուկային օբյեկտներից որոշները մեր երկրից այնքան էլ հեռու չեն:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը հաջորդել է Նաթանզում գտնվող միջուկային օբյեկտին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մարտի 1-ին հասցված հարվածներին: Իրանի փոխնախագահ, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը երկու անգամ հարձակվել են Նաթանզում գտնվող միջուկային օբյեկտի վրա:

«ԱՄՆ- ը և Իսրայելը կիրակի կեսօրին՝ մարտի 1-ին, իրենց ագրեսիվ հարձակումների շարունակության մեջ, կրկին երկու շարք դաժան հարվածներ են հասցրել Նաթանզում գտնվող միջուկային օբյեկտին»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ, նշված է կազմակերպության Telegram-ալիքում տարածված հայտարարության մեջ:

Ընդգծենք, որ Նաթանզի միջուկային խոշոր օբյեկտը Հայաստանի պետական սահմանից ուղիղ գծով ընդամենը 780, իսկ Երևանից 992 կիլոմետր է հեռու, որոնք միջուկային աղետի դեպքում մեծ հեռավորություններ չեն: Այնուհանդերձ, հաշվի առնելով, որ Նաթանզի միջուկային օբյեկտի հիմնական մասը ստորգետնյա է, կարելի է ասել, որ «երկրորդ Չեռնոբիլի» կրկնությունը սպառնում է Իրանի այլ միջուկային օբյեկտներին ագրեսորների հարվածներից:

Շարունակելով Իրանի միջուկային օբյեկտներին իր հարվածների շարքը, Իսրայելը մարտի 3-ին հայտարարել է իրանական «Մինզադեհեի» գաղտնի համալիրին հարվածելու մասին, որտեղ, ըստ Իսրայելի, միջուկային զենքի առանցքային բաղադրիչների մշակումներ են իրականացվել:

Իսրայելցի զինվորականները հարված են հասցրել իրանական գաղտնի համալիրին, որտեղ ընթանում էին միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ մշակումները: Իսրայելի պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակը՝ ՑԱՀԱԼ-ը, РБК-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է տելեգրամյան ալիքում:

Ինչ առանցքային բաղադրիչների մասին է խոսքը, չի հայտնվում, հայտնի չէ: Սակայն, հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, չեռնոբիլյան, շատ հնարավոր է, նույնիսկ ավելի մեծ աղետի կրկնությունն ախուսափելի կլինի Բուշերի ատոմային էլեկտրակայանին հրթիռային կամ ռմբային հարվածի ու դրա հետևանքով ռեակտորի վնասման կամ ատոմային (միջուկային) շղթայական միջուկային ռեակցիայի վերահսկելիությունն ապահովող սարքավորումների, հանգույցների վնասման ու շարքից դուրս գալու դեպքում: Եթե դա, Աստված մի արասցե, տեղի ունենա, ապա անվարան կարելի է ասել, որ այն միջուկային աղետ կլինի ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի համար:

Ընդգծենք, որ Բուշերի ԱԷԿ-ի հեռավորությունը Հայաստանի պետական սահմանից ընդամենը 1183, իսկ Երևանից 1376 կիլոմետր է, որը նման աղետների դեպքում մեծ հեռավորություն չէ:

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի խաղաղ միջուկային օբյեկտները, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո, պետք է պաշտպանված լինեն հարձակումներից: Ռուսաստանը հայտարարել է, որ Թեհրանին ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքից զրկելու Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունը ոչ մի կապ չունի միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ և պահանջել է վերադառնալ բանակցություններին:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ