Այն, ինչ տեսնում և ապրում ենք մեր այսօրվա հայկական միջավայրում, իրոք, անսպասելի, ապշեցուցիչ և, ինչ-որ տեղ, նաև ահավոր է:
Արդեն հնարավոր չէ պատկերացնել, թե որքան ենք փոխվել... Բայց, որ փոխվել ենք, դա փաստ է և արդյունքում ունենք այն, ինչ ունենք:
Պարզվում է, որ մենք այն ժողովուրդն ենք, որը ոչ միայն չկարողացավ պահել ու պաշտպանել արյամբ ստեղծածն ու կայացրածը, այլև նրա մի հատվածը պատրաստ է հանդուրժել պետական մակարդակով իր հայրենակիցներին հասցեագրվող և արդեն սովորական դարձող ամենաբիրտ ու անպարկեշտ մեղադրանքները:
Հետաքրքիր է, ի՞նչ էին այդ պահին մտածում «բանավեճին» ներկա գտնվողներն ու, հատկապես, գեղեցկություն հարգող ծաղկամանով այս տիկինը:
Հ.Գ.- Իսկ իմ համակուրսեցի Մերուժի դուստր Արմինեն փաստեց, որ ինքն, իրոք, հերոս հոր արժանի ժառանգ է:
Սենոր Հասրաթյան