«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

ՈՒ՞մ օգտին է քվեարկելու պայմանական թորոսյանարմենը

ՈՒ՞մ օգտին է քվեարկելու պայմանական թորոսյանարմենը
25.03.2026 | 12:05

1995 թվականի հուլիսի 5-ին ՀՀ ԱԺ ընտրություններ էին և սահմանադրական հանրաքվե: Միջին տարիքի ընտրողներից մեկը Բելինսկու անվան թիվ 38 դպրոցում տեղակայված ընտրատեղամաս գրկած բերեց իր 101-ամյա անգիտակից տատիկին: Քվեատուփի մոտ տատիկի ձեռքը գրիչ տվեցին և թոռն «օգնեց»տատիկին ընտրել ՀՀՇ-ին (Հանրապետական բլոկ) և «Այո» ասել Սահմանադրությանը: Դրսում կանգնած ԺԷԿ-ի Հրաչն արձանագրեց փաստը:

Այսպես իշխանությունները սկսեցին կիրառել իրենց ձեռքում գտնվող ռեսուրսները:

Հաջորդ ընտրություններին ավելի կատարելագործվեցին` «Ալի-բաբա», «Կարուսել», կանխիկ գումար ...

Գիտությունը զարգանում էր: «Զարգանում էր» նաև օրվա իշխանությունը: Վերջինս սկսեց մտածել: Ախր, ընտրությունների արդյունքը կարելի է ի սկզբանե` առանց 101-ամյա տատիկների, «Ալի-բաբա»-ի, «Կարուսել»-ի և կանխիկ գումարի կանխորոշել: Եվ օրվա իշխանությունը սկսեց հավաքագրել կառավարելի անձանց:

Տեսեք` որոշ տեղեկություններով, ՀՀ պետական համակարգում այժմ աշխատում է 220-222 հազար մարդ: Դրանք այն քաղաքացիներն են, որոնք իրենց աշխատավարձը ստանում են պետությունից:

Ի՞նչ եք կարծում. տոտալ վերահսկողության պայմաններում նրանցից քանի՞սը դեմ կքվեարկեն օրվա իշխանությունների վերարտադրմանը: Հավատացնում եմ` քչերը: Նախ` առկա է տոտալ վերահսկողություն: Դրանից բացի` օրվա իշխանության վերարտադրությունը նշանակում է նաև իրենց վերարտադրություն: Դա էլ իր հերթին նշանակում է կայուն բարձր աշխատավարձ, պարգևավճար, սոցիալական փաթեթ, բժշկական ապահովագրություն, թեթև հարցերի լուծման հնարավորություն, մի խոսքով` տաքուկ անկյուն: Ո՞վ կհրաժարվի այդ ամենից: Անշուշտ, կլինեն սակավաթիվ անձինք, որոնք կփորձեն թաքուն կամարտահայտվել, սակայն այդ կամարտահայտությունը երկար կյանք չի ունենա:

Այնուամենայնիվ, նույնիսկ այդօրինակ պայմաններում օրվա իշխանությունները չեն վստահում իրենց իսկ կողմից ստեղծած վարչական ռեսուրսին:

Երևանի ավագանու վերջին ընտրությունը հիշու՞մ եք: Ուրեմն, կան տեղեկություններ, որ օրվա իշխանությունը Երևանի ավագանու ընտրություններին, չվստահելով իր վարչական ռեսուրսին, վերջինիս այլընտրանք էր առաջարկել` եթե Ավինյան Տիգրանին չեք ընտրում, ապա պետք է ընտրեք Սարգսյան Վազգենի եղբորը: Եվ դա աշխատեց:

Եվ, եթե կա հսկայական, հիմնականում վերահսկելի ռեսուրս և պայմանական սարգսյանվազգենիեղբայր, ապա ինչի՞ն են պետք 101-ամյա տատիկները, «Ալի-բաբա»-ն «Կարուսել»-ն ու կանխիկ գումարը: Վստահ եմ` գալիք ընտրություններում օրվա իշխանությունն իր ռեսուրսին «հրամցնելու է» մեկ այլ պայմանական «սարգսյանվազգենիեղբայր»:

Այսքանից հետո պարզ է, չէ՞, թե ում օգտին է քվեարկելու, ենթադրենք` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կամ ՀՀ առողջապահության նախարարությունում աշխատող, պայմանական թորոսյանարմենը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ