«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

15 մլն բնակչություն ունեցող Թեհրանում մի քանի հազար մարդու փողոց դուրս գալը դեռևս զանգվածային ընդվզում չէ

15 մլն բնակչություն ունեցող Թեհրանում մի քանի հազար մարդու փողոց դուրս գալը դեռևս զանգվածային ընդվզում չէ
08.01.2026 | 16:12

Իրանի մի շարք խոշոր քաղաքներում մեկ շաբաթ անցկացրի, որը համընկավ այդ երկրում բողոքի ցույցերի հետ։

Իրականում դրանք բողոքի ցույցեր անվանելը կարող է չափազանցված լինել, քանի որ 15 մլն բնակչություն ունեցող Թեհրանում մի քանի հազար մարդու փողոց դուրս գալը դեռևս զանգվածային կոչվել չի կարող։

Իրանի մեծությամբ երկրորդ քաղաք համարվող, ավելի քան 3 մլն բնակչություն ունեցող Սպահանում օրեր շարունակ չտեսա որևէ մարդաշատ հավաք, մինչդեռ ամերիկյան լրատվամիջոցները տարածում էին հսկայական բախումների մասին կեղծ լուրեր, հայկական մեդիան էլ արտատպում էր դրանք։ Սպահանի գլխավոր շուկայում' Նախշ է Ջահանում ընդամենը 1 օր փակել էին խանութների մեծ մասը, որպես բողոք իրանական դրամի արժեզրկման դեմ։ Հաջորդ օրերին էլի բացել էին խանութները և աշխատում էին։

Ընդհանուր առմամբ, քաղաքներում չկա լարվածություն, պարզապես որոշ սադրիչներ են երբեմն հայտնվում են որոշ քաղաքների ծայրամասային փողոցներում, գոռգոռում, մի քանի բախում հրահրում ոստիկանների հետ ու նկարներ տարածում աշխարհով մեկ, թե Իրանում զանգվածային բախումներ են։

Ժողովուրդը ասում է՝ սատանան այնքան սարսափելի չէ, որքան սատանայի անունը։ Նույնը Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին է։ Մի քանի տասնյակ քաղաքներում փոքրիկ հավաքները աշխարհով մեկ ներկայացվում են որպես լայնամասշտաբ և զանգվածային, այնինչ ո՛չ զանգվածային են դրանք, ո՛չ էլ լայնամասշտաբ։

Ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա առաջիկայում, բայց հայկական լրատվամիջոցներին առաջարկում եմ ամերիկյան կամ իսրայելական, թուրքական մեդիա աղբյուրների փոխարեն կապ հաստատել Թեհրանի, Սպահանի, Շիրազի, իրանական մյուս խոշոր բնակավայրերի մեր հայրենակիցների հետ, ճշտել իրականությունը, որպեսզի չդառնան ամերիկացիների կամ հրեաների քարոզչության գործիք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4117

Մեկնաբանություններ