ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Մեծ ուսուցիչների ուսմունքի խորքային ընկալման պակասն է, որ մարդկությանը անդադար կանգնեցնում է փակուղիների առաջ

Մեծ ուսուցիչների ուսմունքի խորքային ընկալման պակասն է, որ մարդկությանը անդադար կանգնեցնում է փակուղիների առաջ
08.02.2026 | 14:55

Կոնֆուցիոսն ասում էր.

«Ազնվական այրը նա է, ով գերագույն պատասխանատվությամբ է վերաբերվում իր խոսքին, բայց հավատարիմ է նաև ռիտուալին, այլապես նրա խոսքը երբեք չի հաստատվի գործով»:

(Ըստ որոշ մեկնաբանությունների՝ ռիտուալ ասելով նա նկատի ուներ ավանդույթը, ըստ որոշների էլ՝ կարգուկանոնը, դիսցիպլինան, ըստ իս՝ նա նկատի ուներ այդ երկուսի ամբողջականությունը, այն է՝ ոչ նյութական ժառանգությունը, որը փոխանցվում է նախնիներից՝ որպես կարգուկանոնը, նյութական կյանքի և մտքի ներդաշնակությունը պահելու, պահպանելու և զարգացնելու՝ հարյուրամյակներով մշակված և թրծված հմտություն:)

Կոնֆուցիոսը համարվում է չին ժողովրդի Մեծ ուսուցիչը, նրա ուսմունքների հիման վրա կառուցվել են դպրոցներ, առաջ են եկել գիտություններ, ինստիտուտներ, նրա ուսմունքի շնորհիվ համատեղվել է փիլիսոփայությունն ու գործառույթը, նույնիսկ՝ գիտությունն ու հավատամքը, (զարմանալի չէ, քանի որ Վեդաներում և Վեդայական գրականության մեջ, ինչպես նաև հնագույն հայկական Բնապաշտական շրջանում, սա ևս եղել է, ապա ներհոսել է դեպի Բազմաստվածության շրջան, երբ հին Աստվածներից ամենքը՝ աշխարհիկ կյանքի, բնության մեջ և սեփական բնույթի հետ ներդաշնակ ապրելու հմտություններ էր տալիս մարդկանց՝ ծեսերը և ռիտուալները ներառյալ):

Կոնֆուցիուսի ժամանակներից անցել է 2500 տարի, Բուդդայի ծնունդից՝ մոտ 3000 տարի, հնագույն հայկական Բնապաշտական շրջանից՝ 5-7000 տարի, Քրիստոսի ծնունդից՝ 2000 տարի (այս համատեքստում Քրիստոսին ևս դիտարկում ենք որպես Մեծ ուսուցիչ), բայց երբ ծանոթանում ենք նրանց թողած ժառանգությանը, հասկանում ենք, որ այն ամենը, ինչ եղել է, այսօր էլ կա և կմնա այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի Մարդը: Հասկանում ենք, որ այդ ուսմունքների խորքային ընկալման պակասն է, որ մարդկությանը անդադար կանգնեցնում է փակուղիների առաջ և անգիտակցորեն «նոր ճանապարհներ, նոր մեթոդներ» փնտրողների շրջապտույտի մեջ, որ ոչինչ չի փոխվել, չի էլ փոխվելու:

Ամփոփելով՝ նշեմ, որ մենք շատ ավելի լավ էինք ապրում, երբ մարդիկ, առավելապես, տղամարդիկ, պատասխանատու էին իրենց ամեն մի խոսքի համար, երբ գիտակցում էին (ստիպում էին գիտակցել), որ դրան պիտի հետևի համապատասխան գործ, որ խոսքը պիտի ամրապնդված լինի փորձով (այստեղ հղում կատարեմ ավանդույթին, քանի որ այն ոչ այլ ինչ է, քան մեր նախնիներից մեզ փոխանցված դարավոր ՓՈՐՁԸ):

Մեջբերենք նաև Արիստոտելին.

«Խոսիր, որ ճանաչեմ քեզ»:

Նա նաև առաջ բերեց խոսքի և խոսողի ներդաշնակության թեզը/ուսմունքը, համաձայն որի՝ խոսքը պիտի ամրապնդված լիներ փորձով/հավանակությամբ - ethos, որպեսզի վստահելիություն ներշնչեր, համեմված լիներ զգացական կենդանությամբ - pathos, որպեսզի հրապուրիչ լիներ, և իհարկե՝ logos - հիմնավորված լիներ տրամաբանությամբ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 179

Մեկնաբանություններ