Հարգելի ընդդիմադիրներ, մի մտեք գերագույն գլխավոր «մուտիլովշիկի» անհեթեթ օրակարգերի մեջ: Գերմանացի փիլիսոփա Կանտը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ անհեթեթ հարցեր տվողը նման է որձ այծին կթել ցանկացողին, իսկ այդ հարցերին պատասխանողը՝ տակը մաղ պահողին:
Խոսեք բովանդակային օրակարգերից, բանակից, պետության զարգացման ձեր տեսլականից:
Հարցը պարզ է՝ առաջիկա ընտրությունը ազգային պետություն ունենալ-չունենալու մասին է: Շատ վատ է, իհարկե, որ 3 տասնամյակ անց նման վիճակում ենք հայտնվել, բայց դե… Պետք է անցնենք այս փորձությունը, ափսոս է մեր սիրուն Հայաստանը:
Տաթևիկ Հայրապետյան