«ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ կապված Մերձավոր Արևելքում մեր հակամարտության լիակատար և վերջնական կարգավորման հետ։ Ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նախատեսված բոլոր ռազմական հարվածները հնգօրյա ժամկետով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։               
 

Ի՞նչ հանձնարարություն է կատարում Փաշինյանը՝ ՀՀ «քարտեզը» մարդկանց աչքը մտցնելով

Ի՞նչ հանձնարարություն է կատարում  Փաշինյանը՝ ՀՀ «քարտեզը» մարդկանց աչքը մտցնելով
22.03.2026 | 21:50

Մի կողմ եմ թողնում այսօր մետրոյում Փաշինյանի դրսևորած փոքրոգի պահվածքը, որը բնորոշ չէ Հայաստանում ծնված և մեծացած տղամարդկանց, թերևս, 99 տոկոսին և, թերևս, այլ միջավայրի ծնունդ է։ Ուզում եմ ուշադրություն դարձնել միայն դրածոյի գլխավոր ասելիքին՝ հայերից ՀՀ քարտեզի նկատմամբ ակնածանք պահանջելուն. «...ու էս քարտեզի մասին տենց քամահրանքով չխոսաք»։

Ի՞նչ նպատակ է հետապնդում (ավելի ստույգ՝ հանձնարարություն է կատարում) Փաշինյանը՝ ՀՀ «քարտեզը» կրծքին փակցնելով, այն անդադար մարդկանց աչքը մտցնելով և բաժանել փորձելով։

Այդ նպատակները բխում են բացառապես ադրբեջանա-թուրքական շահերից, որոնք են՝

• ջնջել հայերի հիշողությունից իրենց պատմական հայրենիքի իրական քարտեզը՝ ցեղասպանված ու հայաթափված հայկական նահանգները, գավառները, քաղաքներն ու գյուղերը, սրբապղծված վանքերն ու եկեղեցիները.

• ուրանալ մեր միլիոնավոր անմեղ նահատակների արյունը և սողալ նրանց դահիճների առջև, ինչպես անում են Փաշինյանն ու ՔՊ-ն.

• մոռացության մատնել մեր բյուրավոր հին ու նոր հերոսներին, ովքեր պայքարել են հայրենիքի հողի և ժողովրդի ազատության համար և իրենց կյանքով ու կերպարով կարող են երիտասարդ սերնդի մեջ սերմանել ազգային արժանապատվություն՝ մի բան, որից զուրկ են Փաշինյանն ու ՔՊ-ն.

• հայությանը պարտադրել իր իսկ պատմության այլընտրանքային տարբերակը, որի մեջ փուլ առ փուլ կներմուծվեն ադրբեջանա-թուրքական կեղծիքներն ու խեղաթյուրումները.

• նենգափոխել հայկական ինքնությունը՝ այն դատարկելով իր բուն բովանդակությունից՝ հայրենիքի և հայկական մշակույթի հետ անքակտելի ու անձեռնմխելի կապերից։ Հենց այս գաղափարն էր վերջերս Հ1-ով դավաճանաբար տարփողում փաշինյանական քարոզիչ դարձած Ժիրայր Լիպարիտյանը՝ բացահայտ կոչ անելով հրաժարվել հայկական ինքնությունից.

• կարճ ասած՝ սահմանափակել հայության պետական, քաղաքական ու հասարակական մտածողությունը ՀՀ ներկա վարչական քարտեզի նեղ շրջանակներով՝ կտրելով այն պատմական, մշակութային և քաղաքակրթական իր բնական տարածական ընկալումներից։

Բայց և շեշտենք՝ ոչ մի ՔՊ-ի և ոչ մի Փաշինյանի չի հաջողվելու կոտրել հայ ժողովրդին։ Եվ հենց այդ էր ուրացած դրածոյին մետրոյում բացատրում անվախ հայ մայրը։ Գովելի և պատվաբեր պահվածք։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ