Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Վասալային կախվածություն՝ արտաքին դերակատարներից

Վասալային կախվածություն՝ արտաքին դերակատարներից
29.12.2025 | 13:03

Ինչքան շատ են իշխանության քարոզիչները խոսում անկախության և ինքնիշխանության մասին, այնքան արագ Հայաստանը ընկղմվում է իր թշնամիների հետ վասալային հարաբերությունների մեջ։

Ի դեպ, ինքնիշխանության նվազումը արտաքին ճակատում, իշխող էլիտայի համար կոմպենսացվում է ներքին ճակատում ավտորիտար ռեժիմի հաստատմամբ։

Այլ կերպ ասած` Հայաստանը որքան շատ վասալային հարաբերություններ կունենա արտաքին դերակատարներից, այնքան բռի ավտորիտար ռեժիմ կհաստատվի երկրի ներսում։

Միշտ հիշեք` ովքեր ամենաշատն ու ամենաբարձրն են խոսում «անկախություն և ինքնիշխանություն» անսակարկ արժեքների մասին, նրանք ամենաէժանն են վաճառում երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ