«Ես կարծում եմ, որ ինձ կվերապահվի Կուբան գրավելու պատիվը։ Դա լավ բան կլինի։ Դա մեծ պատիվ կլինի։ Ես կարող եմ ազատագրել կամ գրավել այն: Ըստ իս, կարող եմ անել դրա հետ այն, ինչ ուզում եմ»,- ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։               
 

Իրանական դասեր Հայաստանի համար

Իրանական դասեր Հայաստանի համար
11.03.2026 | 15:47

Հարվածելով ԱՄՆ-ի դաշնակից արաբական երկրների քաղաքացիական համակարգերին՝ Իրանը ամբողջ աշխարհին ու մասնավորապես Հայաստանին ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները անվտանգության հովանոց չի ապահովում իր դաշնակիցների համար: Առավելևս այդ անվտանգությունը չի ապահովվում այն դեպքում, երբ ԱՄՆ-ը պաշտոնապես է հայտարարում, որ ինքը անվտանգության երաշխավոր չէ (ինչպես որ Հայաստանի դեպքում է ասվել): Այսինքն՝ խոսակցություններն այն մասին, թե, իբր, TRIPP-ը անվտանգության երաշխիք է Հայաստանի համար, դատարկաբանություն են:

Հայաստանին երաշխավորված խաղաղություն է պետք, ինչը ենթադրում է

- պրոֆեսիոնալիզմի հենքի վրա հայկական բանակի վերականգնում,

- բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնում և խորացում,

- հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդ-երաշխավորի ինստիտուտի առկայություն,

- Հայաստանը գերտերությունների միջև բախման թատերաբեմի վերածման սցենարի բացառում,

- Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում կոմունիկացիոն խաչմերուկի կառուցում և իրական ապաշրջափակման ապահովում:

Այս ամենի համար կարևոր նախապայման է հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների միջոցով նոր իշխանության ձևավորումը:

Պատերազմի ու պարտության խորհրդանիշ հանդիսացող օրվա իշխանության տեղը պատմության աղբանոցում է:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ