Հաւատով ապաշխարութեան խոստովանութեան եկածներս, Աստծոյ Միածին Որդու յոյսը մեր սրտերում, Նրանից խնդրենք մեր հանցանքներին քաւութիւն եւ թողութիւն:
Քանի որ Նա Ինքն է յաւիտենական նախախնամող Աստուած, որ Հօր կամքով եկաւ արարածներիս փրկելու եւ ասաց, որ` Ինքն է մեղաւորների քաւիչը, ապաշխարողների յոյսը. տառապածներին հանգիստ շնորհելով` ընդունում է մեղքերով ծանրաբեռնուածներիս, տանջուածներիս ապաշխարութիւնը` որպէս քաւութիւն:
Արդ, եկէք բոլորս` խոնարհուած հոգով, փշրուած սրտով, մեր Արարիչ Տիրոջ առջեւ խոնարհուենք եւ լաց լինենք, որ Իր բարերարութեամբ մեզնից հեռացնի մեր յանցանքների
ահարկու սպառնալիքները:
Ամենակալ Տէ՛ր Աստուած մեր, ապրեցրո՛ւ եւ ողորմի՛ր:
Սամվել դպիր Գրիգորյան