Անդունդի եզրին կանգնած մարդը
միշտ չէ, որ այնտեղ է՝ ընկնելու համար։
Երբեմն նա պարզապես գալիս է
նայելու ներքև՝
չափելու մթի խորությունը
և իր ներսում բացահայտելու,
թե որքան թանկ է լույսը։
Քանի որ հենց անդունդի եզրին
մարդը առավել պարզ է տեսնում՝
ընկնելու սահմանը
և բարձրանալու հնարավորությունը։
Այստեղ է,
որ որոշվում է՝
նա կդառնա անկումի պատմությո՞ւն,
թե թռիչքի սկիզբ։
Եվ հաճախ հենց այնտեղ,
որտեղ թվում է՝ ավարտն է,
աննկատ ծնվում է
ամենամեծ ուժը։
Անդունդի եզրին չեն ծնվում պարտությունները։
Այստեղ ծնվում են նրանք,
ովքեր այլևս չեն վախենում բարձրությունից,
քանի որ արդեն նայել են
ամենախոր մթին
և ընտրել լույսը։
Եվ գուցե հենց այնտեղ է սկսվում
մարդու իսկական թռիչքը։
Մարի Գրգոջայան