Եթե կարծում եք, որ մեր երկրում ամենակարևորը անվտանգության, սահմանադրական կարգի պահպանության, նորմալ առողջապահական կամ հարկային համակարգի, Արցախի կամ Հայաստանի սահմաններում գտնվող ադրբեջանական օկուպացիոն զորքերի հարցերն են, սխալվում եք: Դրանք, պատկերավոր ասած, ֆիգնյա հարցեր են:
Ամենակարևոր հարցը Նիկոլի «մաշնի» համարներն են: Դե, ինքն էլ ա մարդ, իրա սիրտն էլ ա «գոլդ համար» ուզում:
Բայց, բացի ներքին գործերի նախարարուհուց, ոչ ոք չի հասկանում շեֆի հոգեկան ներաշխարհը: Սրանից հետո, կառավարության որոշմամբ, Նիկոլի «մաշնի» համարը լինելու ա ուղղակի «1» թիվը, մանավանդ, որ միջազգային փորձն են ուսումնասիրել:
Չգիտեմ, թե դա որքանով կնպաստի, որ Նիկոլի շարասյունը մարդկանց վրաերթ չանի, բայց գոնե օրվա մեջ մի քանի տաբլետկա քիչ կխմի՝ էդ գերկարևոր հարցն էլ լուծվեց:
Էդուարդ Սարիբեկյան