«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Հորմուզի նեղուցը փակ պահելու մարտավարությունը ճկուն և մանրակրկիտ մշակված ռազմական պլան է

Հորմուզի նեղուցը փակ պահելու մարտավարությունը ճկուն և մանրակրկիտ մշակված ռազմական պլան է
17.03.2026 | 14:11

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը հայտարարեց, որ 24 ժամում Իրանին, ավելի կոնկրետ, Իրանի իշխանությանը ծնկի կբերի, որ Իրանի նոր ընտրություններին հենց ԱՄՆ-ի նախագահն է մասնակցելու։

ԱՄՆ-ի նախագահը հպարտանում է, որ աշխարհի թիվ մեկ մարտունակ, ուժեղ բանակին Իրանը չի կարող դիմանալ և ժամերի ընթացքում կապիտուլյացիայի կենթարկվի։

Մի կողմ թողնելով հետագայում Իրանի հարևաններին, աշխարհի գերտերություններին, ՆԱՏՕ-ի անդամ պետություններին այդ պատերազմի մեջ ներքաշելու փորձերը, որոնք մինչև այս պահը գրեթե ձախողվել են, փորձենք հասկանալ Իրանի ռազմական ներուժը, ռազմավարությունը, մարտավարությունը։

Իրանը, մինչև այս պատերազմը, խայծը կուլ չտվեց և, Իսրայելի կողմից անընդհատ հարձակումների ենթարկվելիս, չկիրառեց գերգաղտնի համարվող հրթիռները ոչ պակաս գերգաղտնի պահվող վայրերից։ Սա խիստ կարևոր նշանակություն ունեցավ այս պատերազմում՝ հօգուտ Իրանի։ Հիմա Իրանը գնալով ավելի սաստիկ հարվածներ է հասցնում, քան նախորդ հարվածն էր։ Դա ևս մարտավարություն է, այս կերպ Իրանը սկսում է նաև ազդել այն երկրների ղեկավարների մտածելակերպի վրա, որոնք ԱՄՆ-ին և Իսրայելին հարթակ են տրամադրել հարձակման համար։

Հորմուզի նեղուցը փակ պահելու ձևը, թերևս, ճկուն և մանրակրկիտ մշակված ռազմական պլան է։

Նեղուցը փակ են պահում ոչ ավել, ոչ պակաս մոտորանավակները, որոնք զինված են հրթիռներով։ Սա նման է այն մեթոդին, որը նաև մեր դեմ է կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ՝ պիկապների տեսքով։

Մի քանի հազար մոտորանավակ՝ զինված հրթիռներով և ընդամենը ամեն մոտորանավակի հաշվով երկու հոգի անձնակազմով, փակ են պահում այդ նեղուցը, որը փաստացի նեղն է գցել ԱՄՆ-ին։

Որքա՞ն կդիմանա Իրանը՝ ոչ ոք չի կարող ասել, քանի որ այն հրթիռային պահուստը, որն ունի Իրանը, սկսել է ավելի ինտենսիվ արտադրվել և կուտակվել հատկապես 2021-ից։

ԱՄՆ-ի նախագահը, բնականաբար, չի կարող ընդունել այս ռազմական անհաջողությունը, դրա համար շարունակելու է շանտաժի, ահաբեկման միջոցով հատկապես եվրոպական երկրներին ներքաշել այս պատերազմի մեջ։ Եթե դա հաջողվի ԱՄՆ-ին, ապա գործ կունենանք սարսափելի սցենարի հետ․

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ